Հունվարի 11-ին Դաղստանի Ցումադինսկի շրջանի Կվանադա բնակավայրում ուժայինների և զինյալների միջև բախում է եղել, որի ժամանակ 1 հոգի սպանվել է: Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը:
Ինչպես նշվում է, ուժայինները շրջափակել են մի տուն, որտեղից անհայտ անձինք կրակել են վերջիններիս ուղղությամբ: Վերոնշյալ վայրում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ուժայինները փնտրում են փոխհրագության ժամանակ թաքնված զինյալներին: ՌԴ հակաահաբեկչական հանձնաժողովի տվյալներով էլ, զինյալներից մեկը վիրավոր է:
Ավելի ուշ պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, սպանվածը տեղի զինված խմբավորումներից մեկի պարագլուխ 1986 թվականին ծնված Մագոմեդ Աբդուլհալիքովն է: Վերջինս 2014 թվականից դաշնային հետախուզման մեջ է եղել:
Նշենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։