Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի շուրջ 1000 մոտոհրաձիգներ Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են մեկամսյա վարժանքները: Այս մասին հունվարի 12-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ռազմաբազայի մոտոհրաձիգները դաշտային ելքը մեկնարկել է ավտոմայրուղիներով և լեռնային վայրերով 30 և 100 կմ երթերով: Մինչև երթով զորավարժարաններ հասնելը զինծառայողները փորձարկել են պայմանական հակառակորդի հարձակումներին դիմագրավելու և դժվարանցանելի տեղերը հաղթահարելու մեխանիզմները:
Զորավարժության ծրագրի համաձայն` զինծառայողները պետք է յուրացնեն ռազմական հետախուզության ժամանակակից համակարգերը, իսկ անհատական վերապատրաստման փուլի ավարտին յուրաքանչյուր զինծառայող կանցնի ռազմական պատրաստության նորմատիվների հանձնման աթեստավորում, ինչից հետո էլ կառանձնացվեն համապատասխան մոտոհրաձգային հաշվարկները:
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի վերջին «Կամխուդ» զորավարժարանում մեկամսյա վարժանքներ էին սկսել 102-րդ ռազմաբազայի հետախույզները:
Pingback: Հայաստանում մեկնարկել են ՌԴ ռազմաբազայի տանկիստների վարժանքները | Ռազմ.info
Pingback: Հայաստանում մեկնարկել են ՌԴ ռազմաբազայի դիպուկահարների վարժանքները | Ռազմ.info
Pingback: Գյումրիի ՌԴ ռազմաբազայի տանկիստները պատրաստվում են Տանկային բիաթլոն 2016-ին | Ռազմ.info
Pingback: Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում | Ռազմ.info
Pingback: Գյումրիի ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են մարտական պատրաստության պարապմունքները | Ռազմ.info