Մարտական կորուստ՝ Ադրբեջանի բանակում

Այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 15:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաֆարով Նահիդ Ֆիքրեթ օղլուն (Səfərov Nahid Fikrət oğlu): Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում: 

Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հարձակման հետևանքով»:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաֆարով Նահիդ Ֆիքրեթ օղլուն:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաֆարով Նահիդ Ֆիքրեթ օղլուն:

[Ավելացում.] Սպանվածը զորակոչված էր Լենքորանի շրջանից և 19 տարեկան էր։

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 2րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

One response to “Մարտական կորուստ՝ Ադրբեջանի բանակում

  1. Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *