Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորի դիպուկահարների հավաք-դասընթացներ

Նախորդ շաբաթվա ընթացքում Պաշտպանության բանակում շարքային կազմի դիպուկահարների վերապատրաստման հավաքներ են կազմակերպվել պահեստազորայինների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունվարի 24-ի թողարկումը:

ՊԲ հավաք-պարապմունքներին մասնակցող պահեստազորային դիպուկահարները

ՊԲ հավաք-պարապմունքներին մասնակցող պահեստազորային դիպուկահարները

Դասերի ընթացքում անցկացվել են մարտավարական և մասնագիտական տարբեր պարապմունքներ, գործնականում ցուցադրվել են այն մեթոդները, որոնք անհրաժեշտ են մասնակիցների մոտ պատրաստության ցանկալի մակարդակ ապահովելու համար:

Դասընթացի նպատակների մասին խոսելիս հավաքների ղեկավար, փոխգնդապետ Սևակ Աբրահամյանը նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպառազինությունը և մարտավարությունը փոխվում են՝ անհրաժեշտ էր պահեստազորայիններին ծանոթացնել նոր զենքերին ու մարտավարությանը: Պարապմունքների ընթացքում, ըստ դրանց ղեկավարի, շեշտը դրվում է հրաձգային մարզումների վրա՝ զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով:

ՊԲ պահեստազորային դիպուկահարը թաքստոցում

ՊԲ պահեստազորային դիպուկահարը թաքստոցում

Հավաքներին մասնակցող պահեստազորային Թևոս Աբգարյանի խոսքով՝ պարապմունքներն անհրաժեշտ են, որպեսզի իրենք լրիվ, լիովին պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում, իմանան իրենց գործողությունները մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:

«Զինուժ» հեռուստածրագրի տեղեկություններով՝ առաջիկայում, ըստ մասնագիտական ուղղվածության, նման հավաք-պարապմունքներ իրականացվելու են նաև պահեստազորի այլ կազմերի (զորատեսակների) հետ:

ՊԲ պահեստազորային դիպուկահարների համար անցկացվող պարապմունքը

ՊԲ պահեստազորային դիպուկահարների համար անցկացվող պարապմունքը

ՊԲ պահեստազորային դիպուկահարների համար անցկացվող պարապմունքը

ՊԲ պահեստազորային դիպուկահարների համար անցկացվող պարապմունքը

2 responses to “Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորի դիպուկահարների հավաք-դասընթացներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Պաշտպանության բանակում անցկացվել են դիպուկահարների հավաքներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *