Թուրքիայի վարչապետը հավասարապես վտանգ է համարել ԻՊ-ն, Ասադի վարչակարգը և Սիրիայի քրդական YPG-ն

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի համար միջազգային վտանգ են ներկայացնում է առավելապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը, «Իսլամական պետություն» խմբավորումը և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD): Այս մասին հունվարի 23-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: Նկարը՝ Financial Times կայքի

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: Նկարը՝ Financial Times կայքի

Թուրքիա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ փոխվարչապետը քննարկել է մասնավորպես Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու խնդիրը: Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում կրկին քննարկվել է Սիրիայի քրդական PYD-ի զինված ուժերի` YPG-ի շուրջ ունեցած տարաձայնությունը:

Ինչպես գիտենք, Թուրքիայի ղեկավարությունը քրդական այդ կառույցը համարում է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, սակայն ամերիկյան կողմն այդ կառույցը համարում է դաշնակից` ԻՊ-ի դեմ պայքարում և օժանդակում է քրդական կառույցի գործունեությանը:

Այս հանդիպման ընթացքում ևս Թուրքիայի վարչապետը շեշտել է քրդական YPG-ն ահաբեկչական կառույց որակելու անհրաժեշտությունը և այդ կառույցի` Թուրքիայի համար վտանգ ներկայացնելու խնդիրը:

Սակայն, հունվարի 24-ին ամերիկյան The Wall Street Journal-ի հրապարակած հոդվածում նշվում է, որ ԱՄՆ փոխվարչապետն ընդգծել է քրդական այդ կառույցի և Թուրքիայի կառավարության միջև առկա խնդիրների հարթման կարևորությունը` շեշտելով, որ YPG-ն օգնում է ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնել, ինչի պատճառով օժանդակություն է ստանում ԱՄՆ կառավարությունից: Նա ավելացրել է, որ իրենք ևս PKK-ն համարում են ահաբեկչական կառույց, սակայն YPG-ն դրա հետ որևէ առնչություն չունի:

Բայդենը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օժանդակել Թուրքիային` թուրք-սիրիական սահմանի` ԻՊ կողմից վերահսկվող 60 կմ հատվածում Թուրքիայի սահմաններն ամրացնելու հարցում:

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Ավելացնենք, որ Թուրքիան մի շարք անգամներ հերատակոծել է Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական PYD-ի դիրքերը` վերջիններիս համարելով քրդական PKK-ի սիրիական թևը:  Մասնավորապես նման դեպքեր գրանցվել են 2015-ի հուլիսին և նոյեմբերին, ինչպես նաև մի շարք այլ անգամներ:

Իսկ «Իսլամական պետության» հարցում Թուրքիայի դիրքորոշումը միանշանակ չի եղել: Մասնավորապես մի շարք փաստեր կան, որոնք վկայում են այդ կառույցին թուրքական կողմի ցուցաբերած օգնության մասին:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետապնդած շահերին, այդ հատվածում գործող կառույցների հետ համագործակցությանը և հակասություններին, առկա խնդիրներին կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի Թուրքիայի առանձին «պատերազմը» Սիրիայի հյուսիսում հոդվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *