ՊԲ-ում անցկացվել են հրետանավոր սպաների հրամանատարական հավաքներ

Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակի հրետանու պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյանի ղեկավարությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ միավորումների, զորամասերի և առանձին գումարտակների հրետանու պատասխանատու սպաների ներգրավմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունվարի 24-ի թողարկումը:

ՊԲ հրետանու սպաների հրամանատարական հավաք-դասընթացը

ՊԲ հրետանու սպաների հրամանատարական հավաք-դասընթացը

Դասախոսությունների, ցուցադրական պարապմունքների և խմբային վարժանքների միջոցով կազմակերպիչները նպատակ են հետապնդել ուսումնական փուլի մեկնարկից առաջ կատարելագործել մասնակիցների գիտելիքներն ու ունակությունները, ծանոթացնել վերադաս հրամկազմի նոր մոտեցումներին, հստակեցնել այն խնդիրները, որոնք առաջնային են լինելու գալիք ուսումնական շրջանում:

2015թ. արդյունքներով ՊԲ հրետանու բաժինը լավագույնն է ճանաչվել բանակի վարչության կազմում: Հրետանու պետի խոսքերով սա կոլեկտիվ ծառայության արդյունք է, որը պարտավորեցնում է այսուհետ աշխատել առավել նպատակային և շարժառիթավորված:

«Մեկ սպա կամ մեկ զինծառայող երբեք չի կարող հասնել բաժնի կամ ստորաբաժանման առջև դրված խնդիրների հաջող կատարմանը», — նշում է ՊԲ հրետանու պետը:

Նշենք, որ հրետանու նոր մոտեցումների մեջ են մտնում նաև անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնիկական միջոցների կիրառումը՝ կրակի կառավարման նպատակով: Պաշտպանության բանակի՝ հյուսիսային միավորումներից մեկի հրետանային մի շարք ստորաբաժանումներ 2015թ. հոկտեմբերին անցկացրել են ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ընթացքում կիրառել են հենց անօդաչու թռչող սարքեր:

Հրետանու կրակային խոցման տեսանկարահանում ԱԹՍ-ով

Հրետանու կրակային խոցման տեսանկարահանում ԱԹՍ-ով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *