Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են մարտական պատրաստության ստուգումներ

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայում սկսվել են պլանային ստուգումներ՝ 400 միավոր ռազմատեխնիկայի, այդ թվում՝ Տ-90Ա տանկերի, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների ու ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների ներգրավմամբ։

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա

Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան

Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՌՇ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ստուգման շրջանակներում անձնակազմի համար մշակվելու է ուցեցույց՝ ուսումնական տագնապի դեպքում համապատասխան գործողությունների իրականացման, ռազմական համակարգերի ու տեխնիկական միջոցների  բեռնման, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառման պատրաստելու ու կենտրոնացման վայր երթ իրականացնելու վերաբերյալ։

Բացի այդ, մարտական պատրաստության բարձր մակարդակի բերման հրահանգով՝ գնահատվելու է հերթապահության որակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *