Monthly Archives: Ապրիլ 2018

Թուրքիայում PKK-ի դեմ գործողություններում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքական հատուկջոկատայաին Շրնաքի Իդիլ գավառում. մարտ 2016թ. Ապրիլ 24, 2018 14:39 | RAZM.INFO - Ապրիլի 24-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ սպանվել է ժանդարմերիայի 1 զինծառայող:  Continue reading

Կարեն Կարապետյանը հանդիպել է Վիգեն Սարգսյանին, Բակո Սահակյանին, անցկացրել է ԱԱԽ նիստ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը Ապրիլ 24, 2018 14:23 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 24-ին, հանդիպել են ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարներ Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը: Պաշտոնյաները քննարկել են զինված ուժերին և պաշտպանությանն առնչվող հարցեր: Continue reading

Սաուդների ավիահարվածից սպանվել է Եմենի հութիների «նախագահը»

Ապրիլ 24, 2018 13:42 | RAZM.INFO - Անցյալ շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է Եմենում հութի ապստամբների «նախագահ» Սալեհ Ալի ալ-Սամադը: Ալ-Սամադը Եմենի շիա ապստամբների քաղաքական առաջնորդն էր: Continue reading

Բոսնիայի դատարանը մերժել է Թուրքիայի հայցը. «գյուլենականին» չեն արտահանձնի

Թուրքիայում 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 զինվորականների ռազմական ուղղաթիռով փախել էր Հունաստան: Ապրիլ 24, 2018 12:56 | RAZM.INFO - Բոսնիայի և Հերցոգովինայի դատարանի որոշման մեջ նշվում է, որ իրենք չեն կարող «Գյուլենի ահաբակեկչական կառույցի» անդամի մեղադրանքով քաղաքացու արտահանձնել Թուրքիային, քանի որ նման ահաբեկչական կառույց չկա ո՛չ ՄԱԿ-ի, ո՛չ Եվրախորհրդի բանաձևերում: Continue reading

Հյուսիսային Օսիայում վարժանքների ժամանակ ական է պայթել. վիրավորվել է 2 զինծառայող

Ապրիլ 24, 2018 12:39 | RAZM.INFO - Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի ԶՈւ հրետանային վարժանքների ժամանակ ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող: 240 մմ տրամաչափի «Տյուլպան» ինքնագնաց ականանետային համակարգի մոտ ռազմամթերք է պայթել, միջադեպը տեսագրվել է:  Continue reading

«Իսլամական պետությունը» կրկին «գլոբալից ռեգիոնալ» քաղաքականության է վերադառնում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ Ապրիլ 24, 2018 12:36 | RAZM.INFO - Ապրիլի 22-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրին 48 րոպեանոց աուդիոուղերձում նշել է, որ պետք է նոր հարձակումներ իրականացնել տարածաշրջանի պետությունների, այդ թվում՝ Իսրայելի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի վրա: ԻՊ-ն փորձում է մնացած սակավաթիվ ուժերը կենտրոնացնել Մերձավոր Արևելքում կրկին «հաջողություն» գրանցելու համար: Continue reading

Թուրքիայի Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ Ապրիլ 24, 2018 12:09 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգը ապրիլի 24-ից սկսած՝ 14 օրով, «անվտանգությանը հատուկ գոտի» է հայտարարվել՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով: Continue reading

Սիրիա-լիբանանյան սահմանից դուրս է բերվել շուրջ 1000 զինյալ և նրանց ընտանիքի անդամները

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության Ապրիլ 24, 2018 11:38 | RAZM.INFO - Մեկ օրվա ընթացքում Սիրիա-Լիբանան սահմանին գտնվող Քալամուն լեռների արևելյան շրջանից՝ Դամասկոսից հյուսիսից, դուրս է բերվել շուրջ 1000 զինյալ և նրանց ընտանիքների անդամները:  Continue reading

ԵԱՀԿ Մինսկի Խումբը կոչ է անում ծանր զինտեխնիկան առաջնագծից հեռու պահել

ԵԱՀԿ մշտադիտարկում Ապրիլ 23, 2018 21:11 | RAZM.INFO - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արցախյան հակամարտության կողմերին կոչ են արել առաջնագծից հեռու պահել ծանր զինտեխնիկան: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը դիմել էր ԵԱՀԿ ՄԽ-ին՝ Բաքվին զսպելու պահանջով: Ստորև ներկայացնում ենք Ռազմինֆոյի կողմից հայտարարության թարգմանությունը: Continue reading

ՀՀ զինուժը «Սմերչ»-ներով մարտական կրակով զորավարժություն է արել

«Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակած հրթիռն օդում. 2018 ապրիլ Ապրիլ 23, 2018 12:31 | RAZM.INFO - Վարժանքներին գործի են դրվել համակարգերի ոչ բոլոր հնարավորությունները: Հիմնական նպատակը հրետանավորների գործնական հմտությունների ամրապնդումն էր: Վերջում միանգամից 2 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ իրականացրել է կրակային վարժանքներ: Continue reading