Բոսնիայի դատարանը մերժել է Թուրքիայի հայցը. «գյուլենականին» չեն արտահանձնի

Բոսնիայի և Հերցոգովինայի դատարանի որոշման մեջ նշվում է, որ իրենք չեն կարող «Գյուլենի ահաբակեկչական կառույցի» անդամի մեղադրանքով քաղաքացու արտահանձնել Թուրքիային, քանի որ նման ահաբեկչական կառույց չկա ո՛չ ՄԱԿ-ի, ո՛չ Եվրախորհրդի բանաձևերում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Այսպիսով Բոսնիայի դատարանը մերժել է Անկարայի հայցը, ու Թուրքիայի քաղաքացուն այդ երկրին չի արտահանձնի: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին համարում են 2016 թ. հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ և պնդում, որ նա դա իրականացրել է իր «Ֆեթո» կառույցի միջոցով: Սակայն միջազգային որևէ կառույց կամ այլ պետություն նման ահաբեկչական կառույցի գոյություն մինչ օրս չի ճանաչել:

Բոսնիան միակ երկիրը չէ, ով մերժում է Թուրքիայի քաղաքացիներին արտահանձնելու՝ Անկարայի հայցը: Նման քայլ մինչ օրս կատարել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունաստանը և Գերմանիան: Ըստ որում նշվածներից Գերմանիան հրաժարվում է արտահանձնել ՆԱՏՕ-ի կազմում ծառայած թուրք զինվորականների ու նրանց ընտանիքներին, իսկ Հունաստանը՝ հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած զինվորականների:

Թուրքիայում 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 զինվորականների ռազմական ուղղաթիռով փախել էր Հունաստան:

Թուրքիայում 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 զինվորականների ռազմական ուղղաթիռով փախել էր Հունաստան:

Սակայն, օրինակ նախորդ ամսվա ընթացքում, Թուրքիայի հատուկ ծառայությունները կարողացան Կոսովոյում ձերբակալել և Թուրքիա տեղափոխել (փաստացի առևանգել) 6 ուսուցչի, ովքեր մեղադրվում են Գյուլենի «կառույցին» անդամակցելու մեջ:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում նույն մեղադրանքով աշխատանքից հեռացվել, ձերբակալվել ու կալանավորվել են հազարավոր քաղաքացիներ, այդ թվում նաև՝ զինվորականներ, ոստիկաններ ևն: Նմանատիպ քայլերը դեռևս շարունակվում են: Վերջերս Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ բանակի շարքերում «հայտնաբերել են ևս 3000 կրիպտոգյուլենականների»: Այս ամենը Թուրքիայի իշխանություններին նաև թույլ է տալիս արդեն երկրորդ տարին անընդմեջ պահպանել «արտակարգ դրությունը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *