Վարժանքներին գործի են դրվել համակարգերի ոչ բոլոր հնարավորությունները: Հիմնական նպատակը հրետանավորների գործնական հմտությունների ամրապնդումն էր: Վերջում միանգամից 2 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ իրականացրել է կրակային վարժանքներ: Զորավարժության մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը:
- «Սմերչի» երկու արձակման կայան մարտական կրակ է վարում. 2018 ապրիլ
- «Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակած հրթիռն օդում. 2018 ապրիլ
- «Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակման կայանը՝ հրթիռ արձակելիս
- «Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակած հրթիռն օդում. 2018 ապրիլ
Օդերևութաբանական դասակի հրամանատար Հենրիկ Դոխոլյանը մանրամասնում է, որ կրակից առաջ ստանում են քամու ուղղության, արագության, ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, «արևի հեռավորության» ու այդ տիպի այլ տվյալներ, որոնք «ազդում են հրթիռի բալիստիկ թռիչքի վրա»:
Զորավարժության սկզբում կայանքները բացազատվում են, այնուհետև զոնդավորման միջոցով ստացվում են նշված մետեոտվյալներն, ու անձնակազմը զեկուցում է արդյունքների մասին:
Դիվիզիոնի հրամանատարի տեղակալ Արման Դանիելյանը նշում է, որ բոլոր հաշվարկներն ու ճշգրտումները կատարված են, մեքենան գտնվում է «համար 1» պատրաստականության վիճակում, պատրաստ է կրակի կատարման:
Տրվում է կրակի հրամանն ու միանգամից 2 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակվում են հրթիռները:
- ՀՀ ԶՈւ «Սմերչ» ՀԿՌՀ-ների վարժանքներից
- Սպաները քննարկում են «Սմերչի» զորավարժության մանրամանսերը. 2018 ապրիլ
- ՀՀ ԶՈւ «Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակման կայանի ուղղորդիչները՝ հետնամասից
- «Սմերչները» պատրաստվում են մարտական կրակի. 2018 թ. ապրիլ