Սիրիա-լիբանանյան սահմանից դուրս է բերվել շուրջ 1000 զինյալ և նրանց ընտանիքի անդամները

Մեկ օրվա ընթացքում Սիրիա-Լիբանան սահմանին գտնվող Քալամուն լեռների արևելյան շրջանից՝ Դամասկոսից հյուսիսից, դուրս է բերվել շուրջ 1000 զինյալ և նրանց ընտանիքների անդամները: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

Ըստ նրա՝ 1072 զինյալ և նրանց ընտանիքի անդամները ավտուբուսներով տեղափոխվել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտու» տարածք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 20-ից սկսած Արևելյան Քալամունից դուրս է բերվել 3922 զինյալ և նրանց ընտանիքների անդամները:

2017-ի ամռանը մի կողմից Լիբանանի բանակը, մյուս կողմից էլ Սիրիայի կառավարական ուժերը գործողություններ են իրականացրել «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ սիրիա-լիբանանյան սահմանին: Ավելի ուշ կողմերը հայտարարել են, որ սահմանն ամբողջությամբ «մաքրված է» զինյալներից, բայց կարծես այնտեղ շարունակում են գործել տարբեր զինյալ խմբավորումների փոքր խմբեր: Ռազմական գործողություններին ներգրավված է եղել նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը:

Սիրիա-Լիբանան սահմանի լեռնային հատվածները ահաբեկչական խմբավորումները օգտագործում էին Սիրիա զենքի ու զինամթերքի և զինյալների տեղափոխման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *