Թուրքիայի Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգը ապրիլի 24-ից սկսած՝ 14 օրով, «անվտանգությանը հատուկ գոտի» է հայտարարվել՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով:Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ

«Անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը տարածվելու է Հաքքարի նահանգի վարչական կենտրոնի և Յուքսեքովա, Շեմդինլի, Չուքուրջա նահանգների 30 շրջաներում: Այն շարունակվելու է մինչև մայիսի 8-ը:

Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարվելու դեպքում առանց թույլտվության արգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *