Daily Archives: Ապրիլ 19, 2018

Արցախի դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ, թարմացվել է զինանոցը. Բակո Սահակյան

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ. Լուսանկարը՝ Արցախի ղեկավարի կայքից Ապրիլ 19, 2018 17:24 | RAZM.INFO - Ներկայում պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարարում է խնդրի կատարմանը: Շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը: Continue reading

Բաքվում հանդիում են Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը և ՌԴ ԶՈւ ԳՇ պետը

Ռուսաստան-ՆԱՏՕ Ապրիլ 19, 2018 14:49 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Ադրբեջանում հանդիպելու են  ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քորթիս Սկապարոտիին: Continue reading

Իրանի պաշտպանության նախարարը մեկնել է Իրաք

Իրաքի պաշտպանության նախարար  Էրֆան ալ-Հիյալին ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին Ապրիլ 19, 2018 14:48 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին Իրաքի իր պաշտոնակցի հրավերով մեկնել է Բաղդադ։ Իրաքում Ամիր Հաթամին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Էրֆան ալ-Հիյալիի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Continue reading

Թուրքիայի զինուժում արդեն 16 հազար տեղական MPT-76 ավտոմատ կա

MPT-76 Ապրիլ 19, 2018 14:34 | RAZM.INFO - Թուրքական MKEK ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի ցամաքային զորքերին հանձնել է ևս 5 հազար միավոր MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատ՝ դրանց ընդհանուր քանակը հասցնելով 16 հազարի: Մեկ ամսում նախատեսվում է քանակը հասցնել 20 հազարի՝ մատակարարելով ևս 4 հազար միավոր: Continue reading

Թուրքիայում «արտակարգ դրությունը» կպահպանվի առնվազն ևս 3 ամիս

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Ապրիլ 19, 2018 12:39 | RAZM.INFO - Երեկ՝ ապրիլի 18-ին, Թուրքիայի խորհրդարանը հաստատել է «արտակարգ դրության երկարաձգման մասին» կառավարության որոշումը: Այդ երկրում արտակարգ դրությունը կշարունակվի առնվազն մինչև հուլիսի 19-ը՝ հատելով 2 տարվա սահմանագիծը: Continue reading

Թուրքիայի բանակից ևս 3 հազար «գյուլենական» զինծառայող կհեռացվի. Ջանիքլի

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո արված լուսանկար Ապրիլ 19, 2018 12:14 | RAZM.INFO - Թուրքիայի բանակից նոր օերնքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն: Թուրքիայի պաշտպանության նախարարը նշում է, որ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց».  Continue reading

Սիրիան Ռուսաստանին հանձնել է ամերիկյան 2 չպայթած հրթիռ. ՏԱՍՍ-ի աղբյուր

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին Ապրիլ 19, 2018 11:53 | RAZM.INFO - Դամասկոսը ապրիլի 14-ին ԱՄՆ զինուժի կրակած և չպայթած երկու թևավոր հրթիռ հանձնել ռուս զինվորականներին: Հրթիռները ապրիլի 18-ին «ուղևորվել են» Մոսկվա: Նման տեղեկություն այօսր՝ ապրիլի 19-ին, հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը, հղվելով Սիրիայի ռազմական գերատեսչությունում իր աղբյուրից ստացած տեղեկությանը:  Continue reading

Իրանի բանակը զորահանդեսի ժամանակ ցուցադրել է «Քամին-2» ՀՕՊ համակարգը

«Քամին-2» ՀՕՊ համակարգը Ապրիլ 19, 2018 10:03 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին Իրանի տարբեր քաղաքներում բանակի օրվան նվիրված զորահանդեսներ են անցկացվել։ Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ իրանցիները ցուցադրել են իրենց նոր «Քամին-2» հակաօդային պաշտպանության համակարգը, որը նախատեսված է ցածր բարձրության վրա թռչող անօդաչու թռչող սարքեր և այլ թիրախներ վնասազերծելու համար։ Continue reading