Daily Archives: Ապրիլ 2, 2018

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում «Ալագյազում»

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում Հայաստաննի «Ալագյազ» զորավարժարանում, (արխիվ)։ Ապրիլ 2, 2018 18:07 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումների շրջանակներում վարժանքներ են անում «Ալագյազ» զորավարաժարանում։ Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 1000 զինծառայող, շուրջ 300 միավոր զինտեխնիկա։ Continue reading

ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանում պատրաստվում են ԱԹՍ-ների մասնագետ սպաներ. գեներալ-մայոր Բալայան

Հայկական X-55 անօդաչու թռչող սարք Ապրիլ 2, 2018 17:42 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում բացվել և գործում է ԱԹՍ-ների օպերատոր մասնագետների պատրաստման բաժին։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։ Continue reading

Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները Անկարայում քննարկելու են սիրիական հարցը

Սոչիում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին քննարկել են սիրիական ճգնաժամը. նոյեմբեր 2017թ. Ապրիլ 2, 2018 17:37 | RAZM.INFO - Ապրիլի 4-ին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը Անկարայում քննարկելու են սիրիական ճգնաժամը:  Continue reading

ԱՄՆ-ն հավելյալ ուժեր է ուղարկում Սիրիայի Մանբիջ քաղաք. թուրքական ԶԼՄ-ներ

ԱՄՆ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք. նկարը թուրքական «Սյոզջու» պարբերականի Ապրիլ 2, 2018 16:50 | RAZM.INFO - Թուրքական մի քանի աղբյուրներ տեղեկություններ են տարածել, որ ապրիլի 1-ին Միացյալ Նահանգները շարունակել է հավելյալ ուժեր տեղափոխել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ այնտեղ գտնվող քրդական ուժերին աջակցելու համար:  Continue reading

Թուրքական «Յենի Շաֆաք». Ֆրանսիան 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Ապրիլ 2, 2018 13:36 | RAZM.INFO - Թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը պնդում է, թե Ֆրանսիան 4 ինքնաթիռով 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ քրդական ուժերին օգնելու նպատակով: Առայժմ այս լուրը հաստատող այլ աղբյուր չկա: Continue reading

Թել Ռիֆաթը Սիրիայի զինուժի վերահսկողության տակ է

Սիրիայի զինուժն ուղևորվում է Թել Ռիֆաթ. 31.03.2018 Ապրիլ 2, 2018 13:18 | RAZM.INFO - Մարտի 31-ին Twitter սոցիալական ցանցում հայտնված լուսանկարներու երևում է, որ Սիրիայի Աֆրին շրջանի Թել Ռիֆաթ քաղաքում տեղակայվել են սիրիական զինուժի զինծառայողներ, կան նաև ռուս զինծառայողներ:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

F-16 կործանիչներ. Թուրքիայի ՌՕՈւ Ապրիլ 2, 2018 13:00 | RAZM.INFO - Ապրիլի 1-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում:  Continue reading

Շուրջ 100 զինյալ դուրս է բերվել Սիրիայի Արևելյան Ղուտա արվարձանից

Զինյալները դուրս են բերվում Արևելյան Ղուտայից. 22.03.2018. © @directorate4 Ապրիլ 2, 2018 11:55 | RAZM.INFO - Ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կից Արևելյան Ղուտա արվարձանի Դումա քաղաքից դուրս է եկել ահաբեկչական խմբավորումների 112 զինյալ: Նրանց հետ միասին հեռացել են նաև իրենց ընտանիքները. ընդհանուր շուրջ 1100 մարդ:  Continue reading

Թուրքիայում մեկնարկել են զինված ուժերի պահեստազորի վարժանքները

Թուրքիայի ԶՈւ ակտիվ պահեստազորի Yıldırım-2016 զորավարժությունից Ապրիլ 2, 2018 11:02 | RAZM.INFO - Ապրիլի 2-ին Թուրքիայում մեկնարկում է երկրի զինված ուժերի Yıldırım – 2018 («Կայծակ – 2018») զորահավաքային վարժանքների հերթական փուլը: Վարժանքները շարունակվելու են մինչև մայիսի 10-ը:  Continue reading

Թուրքիայի նախագահն ու ԶՈւ հրամանատարությունն այցելել են թուրք-սիրիական սահման

Թուրքիայի նախագահ Էրդողանը զինվորական հագուստով թուրք-սիրիական սահմանին. ապրիլ 2018 թ. Ապրիլ 2, 2018 10:31 | RAZM.INFO - Ապրիլի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է երկրի հարավային՝ անմիջապես Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ: Էրդողանը եղել է թուրք-սիրիական սահմանին տեղակայված ստորաբաժանումներում:  Continue reading