Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները Անկարայում քննարկելու են սիրիական հարցը

Ապրիլի 4-ին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը Անկարայում քննարկելու են սիրիական ճգնաժամը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը մասնավորապես քննարկելու են Սիրիայում հրադադարի պահպանման և խախտումները հնարավորինս քչացնելու, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը վերաբերող հարցեր:

Սոչիում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին քննարկել են սիրիական ճգնաժամը. նոյեմբեր 2017թ.

Սոչիում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին քննարկել են սիրիական ճգնաժամը. նոյեմբեր 2017թ.

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Էրդողանը, Ռոհանին և Պուտինը հանդիպել են  նոյեմբերի 22-ին Սոչիում: Կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար իրականցվելիք քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը և այլ հարցեր:

Նշենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման 2 հիմնական ձևաչափերն են համարվում Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայում կողմերի համաձայնության շրջանակներում Սիրիայի տարածքում ստեղծվել է 4 «ապաէսկալացման գոտի»: Այս բանակցությունների և այդ գոտիների երաշխավոր երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Այս համաձայնությունների շրջանակներում Թուրքիայի զինուժը սկսել է զորքեր տեղակայել սիրիական Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտու» տարածքում դեռևս 2017-ի հոկտեմբերից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *