Թել Ռիֆաթը Սիրիայի զինուժի վերահսկողության տակ է

Մարտի 31-ին Twitter սոցիալական ցանցում հայտնված լուսանկարներու երևում է, որ Սիրիայի Աֆրին շրջանի Թել Ռիֆաթ քաղաքում տեղակայվել են սիրիական զինուժի զինծառայողներ, կան նաև ռուս զինծառայողներ: 

Լուսանկարներից հետևում է, որ, չնայած թուրքական կողմի հայտարարություններին, ո՛չ Թուրքիայի զինուժը, ո՛չ էլ Անկարային հավատարիմ զինյալները Թել Ռիֆաթում վերահսկողություն չեն հաստատել:

Չի բացառվում, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի, թուրքական կողմը Թել Ռիֆաթ չի մտնում, իսկ քրդական ուժերը վերահսկողությունը հանձնում են Սիրիայի բանակին:

Հիշեցնենք, որ դեռս մարտի 28-ին, դատելով այն ժամանակ տարածված տեղեկություններից, հայտնել էինք, որ թուրքական զինուժը Թել Ռիֆաթ չի մտել: այս պահին Թուրքիան վերահսկում է Աֆրին շրջանի հիմնական մասը, այդ թվում՝ կենտրոն Աֆրին քաղաքը: Թուրքական կողմը նաև վերահսկողություն է հաստատել նաև կրթական համակարգի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *