Daily Archives: Ապրիլ 9, 2018

Ապրիլի 9-ին հակառակորդի կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 9, 2018 21:32 | RAZM.INFO - Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Continue reading

[Թարմացված] Սիրիայում ավիաբազայի հրթիռակոծության հետևանքով սպանվել է նաև ԻՀՊԿ գնդապետ

ԻՀՊԿ Ապրիլ 9, 2018 18:49 | RAZM.INFO - Ապրիլի 9-ին Սիրիայի Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազայի հրթիռակոծության հետևանքով սպանվել են իրանցի 4 զինծառայող։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Սպանվածներից մեկը գնդապետ է:  Continue reading

«Հուսով եմ, որ Թուրքիան կհարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունը». Իրանի ՊՆ

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում Ապրիլ 9, 2018 17:42 | RAZM.INFO - Ապրիլին 9-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հարցազրույց է տվել է ռուսաստանյան RT Arabic հեռուստաալիքին։ Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով սիրիական Աֆրինում Թուրքիայի ԶՈւ գործողությունների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Հաթամին հայտարարել է, որ այն երկրները, որոնք առանց Սիրիայի կառավարության հետ համակարգելու են մուտք գործել Սիրիա, պետք է լքեն այդ երկիրը։ Continue reading

Թուրքիայում պայթյունի արդյունքում ժանդարմերիայի զինծառայող է սպանվել

Պայթյունի արդյունքում սպանվել է ժանդարմերիայի պրոֆեսիոնալ սերժանտ Սերդալ Գյունեշը Ապրիլ 9, 2018 16:38 | RAZM.INFO - Ապրիլի 9-ին Թուրքիայի Էրզինջան նահանգում պայթուցիկ սարք վնասազերծելու պահին պայթյուն է գրանցվել, ինչի արդյունքում սպանվել է ժանդարմերիայի պրոֆեսիոնալ սերժանտ Սերդալ Գյունեշը: Եվս մեկ զինծառայող վիրավորվել է:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսում Ապրիլ 9, 2018 14:34 | RAZM.INFO - Ապրիլի 8-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային մի քանի շրջաններում:  Continue reading

Թուրքիայի օդուժը համալրվել է ևս 2 միավոր «Անքա» ԱԹՍ-ով

Անքա ԱԹՍ Ապրիլ 9, 2018 14:15 | RAZM.INFO - Ապրիլի 8-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինության է հանձնվել  TAI (Turkish Aerospace Industries) ընկերության արտադրության ևս 2 միավոր «Անքա-Ս» անօդաչու թռչող սարք:  Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ-ն համալրվել է տեղական արտադրության երկրորդ դեսանտային նավով

Թուրքիայի ՌԾՈւ L-403 Sancaktar դեսանտային նավ Ապրիլ 9, 2018 12:30 | RAZM.INFO - Ապրիլի 7-ին Թուրքիայի Զու ռազմածովային ուժերի սպառազինությանն է հանձնվել տեղական արտադրության երկրորդ՝ L-403 TCG Sancaktar ամֆիբիա  դեսանտային նավը: Ըստ թուրքական կողմի տվյալների՝ նավը կարող է տեղափոխել մինչև 486 անձնակազմ և 1200 տոննա բեռ, այդ թվում՝ տանկեր, այլ զրահատեխնիկա:  Continue reading

Հրթիռակոծվել է Սիրիայի T-4 ավիաբազան. սիրիական զինուժը կորուստներ է կրել

Սիրիայի T-4 ավիաբազան Ապրիլ 9, 2018 11:57 | RAZM.INFO - Ապրիլի 9-ին Սիրիայի Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազան ենթարկվել է հրթիռակոծության։ Տեղեկությունը հաստատել է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Թուրքիան նոր «դիտարկման կետեր» է հիմնել Սիրիայում՝ Համայի դիմաց և Լաթաքիայի հյուսիսում

Թուրքական շարասյուն Սիրիայի Իդլիբ նահանգի հյուսիս-արևելքում, Մորքա բնակավայրի մոտակայքում. ©@NovostiDamask Ապրիլ 9, 2018 11:54 | RAZM.INFO - Հայտնի է դարձել Թուրքիայի ԶՈւ՝ Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծած ևս երկու «դիտարկման կետի» տեղակայման վայր: Մեկը Մորեք բնակավայրի մոտ է ՝ Համայի հյուսիսում, մյուսը՝ Զայթոնահ բնակավայրի մոտ՝ Լաթաքիայի հյուսիս-արևելքում: Իդլիբում թուրքական բազաների թիվը հասել է 9-ի: Continue reading

Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրում է «ահաբեկչությանը հովանավորելու» մեջ

ԱՄՆ զինծառայող Մանբիջում Ապրիլ 9, 2018 11:19 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապրիլի 7-ին հայտարարել է, որ Ֆրանսիան հովանավորում է «ահաբեկչությունը»՝ նրանց ընդունելով Ելիզեյան պալատում: Էրդողանն ի նկատի ուներ Սիրիայի քրդերին, որոնց մարտի վերջին ընդունել էր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը:  Continue reading