Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրում է «ահաբեկչությանը հովանավորելու» մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապրիլի 7-ին հայտարարել է, որ Ֆրանսիան հովանավորում է «ահաբեկչությունը»՝ նրանց ընդունելով Ելիզեյան պալատում: Էրդողանն ի նկատի ուներ Սիրիայի քրդերին, որոնց մարտի վերջին ընդունել էր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը:  Էրդողանի հայտարարությունը փոխանցում է Reuters գործակալությունը:

Ֆրանսիայի նախագահն ընդունել էր «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման ներկայացուցիչների, որոնց հետ այս պահին դաշնակցում է Միացյալ Նահանգները: Ստացվում է, որ Թուրքիան իր նատօյական գլխավոր դաշնակիցներից երկուսին անընդհատ մեղադրում է «ահաբեկչությունը հովանավորելու» մեջ:

ՆԱՏՕ-ի անդամների միջև լարումն աճում է Սիրիայում թուրքական զինուժի գործողություններին զուգահեռ: Սիրիայում այս պահին շահերի համընկման տեսանկոյււնից ավելի մոտ են Թուրքիան և Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն, ինչպես նաև մասամբ Ֆրանսիան, աջակցում է քրդական ուժերին, որոնց էլ Թուրքիան «ահաբեկչական» է համարում:

Այս պահին կռվախնձորը Մանբիջ քաղաքն է: Վերջին իրադարությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր դիրքերն այդտեղ՝ ի հակադրություն թուրքական կողմի հայտարարությունների, թե ամեն գնով գրավելու են այն: Սրան զուգահեռ թուրքական մամուլը հայտնում է, թե Ֆրանսիան ևս ուժեր է ուղարկել Մանբիջ:

ԱՄՆ զինծառայող Մանբիջում

ԱՄՆ զինծառայող Մանբիջում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *