«Հուսով եմ, որ Թուրքիան կհարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունը». Իրանի ՊՆ

Ապրիլին 9-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հարցազրույց է տվել է ռուսաստանյան RT Arabic հեռուստաալիքին։ Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով սիրիական Աֆրինում Թուրքիայի ԶՈւ գործողությունների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Հաթամին հայտարարել է, որ այն երկրները, որոնք առանց Սիրիայի կառավարության հետ համակարգելու են մուտք գործել Սիրիա, պետք է լքեն այդ երկիրը։

«Մենք նույնպես  Թուրքիայի մեր եղբայրներին ասել ենք, որ եթե Սիրիայում  անվտանգության հարցերի հետ կապված անհանգստություններ ունեն, դրանք պետք է Սիրիայի կառավարության հետ համագործակցելու միջոցով լուծեն։ Հուսով եմ, որ Թուրքիայի մեր եղբայրները կհարգեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։

Նշենք, որ ավելի վաղ Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նույնպես շեշտել էր, որ պետք է պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Աֆրինի նկատմամբ հաստատվի սիրիական բանակի վերահսկողությունը։

Հունվարի 20-ից Թուրքիան  Աֆրինում գործողություններ է սկսել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թև YPG-ի դեմ։ Ներկայում Թուրքիայի զինուժը շարունակում է ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ։ Աֆրինի մեծ մասը, այդ թվում դրա կենտրոնը, արդեն թուրքական կողմի ձեռքում է:

Թուրքիայի զինուժի գործողություններին ի սկզբանե դեմ է պաշտոնական Դամասկոսը։

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *