Թուրքիայում պայթյունի արդյունքում ժանդարմերիայի զինծառայող է սպանվել

Ապրիլի 9-ին Թուրքիայի Էրզինջան նահանգում պայթուցիկ սարք վնասազերծելու պահին պայթյուն է գրանցվել, ինչի արդյունքում սպանվել է ժանդարմերիայի պրոֆեսիոնալ սերժանտ Սերդալ Գյունեշը: Եվս մեկ զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Էրզինջան նահանգի Քեմալիյե գավառում: Պայթուցիկ սարքերն ու նյութերը հայտնաբերվել են գավառի անգործածելի թունելներից մեկում:

Պայթյունի արդյունքում սպանվել է ժանդարմերիայի պրոֆեսիոնալ սերժանտ Սերդալ Գյունեշը

Պայթյունի արդյունքում սպանվել է ժանդարմերիայի պրոֆեսիոնալ սերժանտ Սերդալ Գյունեշը

Նշենք, որ պատերազմական իրավիճակներում աճում են նաև ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թվաքանակը: Թուրքիայում 2015-ի ամռանից պատերազմական իրավիճակ է ստեղծվել, քանի որ երկրի արևելքում և հարավ-արևելքում շարունակվում են թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի զինյալների միջև բախումները:

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը հայտնում է, որ միայն մարտի 31-ից ապրիլի 6-ը ընկած ժամանակահատվածում PKK-ի դեմ գործողություններում սպանվել է 10 թուրք զինծառայող, վիրավորվել 29-ը:

Ներկայում Թուրքիայի զինուժը  և Անկարային աջակցող զինյալները շարունակում են ռազմական գործողությունները Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ, որի համարում է PKK-ի «սիրիական ճյուղավորում և ահաբեկչական կառույցներ»:

Անկարան հայտարարում է, որ գործողությունները միայն Աֆրինով չեն սահմանափակվելու, այլ շարժվելու են նաև այն տարածքներ, որտեղ տեղակայված են քրդական YPG-ի ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *