Թուրքիայի ՌԾՈւ-ն համալրվել է տեղական արտադրության երկրորդ դեսանտային նավով

Ապրիլի 7-ին Թուրքիայի Զու ռազմածովային ուժերի սպառազինությանն է հանձնվել տեղական արտադրության երկրորդ՝ L-403 TCG Sancaktar ամֆիբիա  դեսանտային նավը: Ըստ թուրքական կողմի տվյալների՝ նավը կարող է տեղափոխել մինչև 486 անձնակազմ և 1200 տոննա բեռ, այդ թվում՝ տանկեր, այլ զրահատեխնիկա: 

Նավն առաջին անգամ ջուրն էր իջեցվել դեռևս 2016 թ. հուլիսի 18-ին:

Դեսանտային նավի մարտավարատեխնիկական բնութագրերը, ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝

  • Երկարությունը — 138.75 մ,
  • Լայնությունը — 19.6 մ,
  • Օգտակար բեռանտարողությունը — 1200 տ, (տանկ (օրինակ՝ Շուրջ 21 «Լեոպարդ-2», կամ 28-29 միավոր Տ-72 ), այլ զրահատեխնիկա),
  • Կարող է տեղափոխել 486 զինծառայող:

Ավելի վաղ՝ 2017 թ. ապրիլին, թուրքական կողմը շահագործման էր հանձնել առաջին դեսանտային նավը՝ L-402 TCG Bayraktar:

Նավերը մարտավարատեխնիկական բնութագրերով իրար բավականին մոտ են: առաջինը նույնպես նախատեսված է մինչև 1200 տ բեռի տեղափոխման համար, սակայն տեղափոխվող անձնակազմի թիվն ավելի քիչ է՝ շուրջ 350 զինծառայող:

Նավերի կառուցումը մեկնարկել էր 2013 թվականից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *