Թուրքիայում սկսել են նոր տանկային դեսանտի նավերի (Landing Ship Tank, LST) կառուցումը: Նախատեսվում է ստեղծել երկու նմանատիպ նավ, որոնք կհանձվեն Թուրքիայի ռազմածովային ուժերին։
Տանկային դեսանտի նավի նախագծի հաղթող է ճանաչվել թուրքական Anadolu Deniz İnşaat Kızakları (ADIK) ընկերությունը, որն էլ 2013-ի մարտի 18-ից սկսել է նավի կառուցման աշխատանքները։ Թուրքայի պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական քարտուղարությունը ADIK-ի հետ պայմանագիր էր կնքել 2011 թվականի հունիսին։ Գործարքի ֆինանսական կողմի մասին մանրամասներ չէր հրապարակվում։
Ըստ արտադրող ընկերության՝ կառուցման սկզբնական փուլում գտնվող թուրքական տանկային դեսանտի ամֆիբիա նավի ջրատարողությունը 7125 տոննա է, երկարությունը՝ 139 մետր, լայնությունը՝ 20 մետր։ Արագությունը 18 հանգույց է (շուրջ 33 կմ/ժ)։ Այն ունակ է տեղափոխել մինչև 1180 տոննա զինտեխնիկա (24 տանկ) և բեռներ, ինչպես նաև 350 զինծառայող։
Սպասվում է, որ TCG Bayraktar (Բայրաքթար) անունը ստացած առաջին տանկային դեսանտային նավը պատրաստ կլինի 2017 թվականի փետրվարին, իսկ երկրորդ նավը, որը ստացել է TCG Sancaktar անվանումը, 2017 թվականի հոկտեմբերին։
Հավելենք, որ ADIK ընկերությունը հիմնականում արտադրում է ոչ ռազմական նշանակության նավեր։