Daily Archives: Ապրիլ 27, 2018

Ամերիկացի մի քանի սենատոր փորձում է արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ Ապրիլ 27, 2018 18:39 | RAZM.INFO - Ամերիկացի մի քանի սենատորներ ցանկանում են արգելափակել ամերիկյան  Lockheed Martin ընկերության արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Նրանց թվում են Հանրապետական կուսակցության 2 սենատ և Դեմոկրատական կուսակցության 1 սենատոր:  Continue reading

Պեկինում հանդիպել են Ադրբեջանի և Չինաստանի պաշտպանության նախարարները

Զաքիր Հասանովի այցը Չինաստան Ապրիլ 27, 2018 18:36 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Պեկինում Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովին ընդունել են Չինաստանի ազգային պաշտպանության նախարարը և կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալը: Continue reading

Ֆրանսիան զորք է ուղարկել Սիրիա՝ ԱՄՆ կոալիցիան ուժեղացնելու

Ֆրանսիական բանակի հատուկ նշանակության ուժեր Ապրիլ 27, 2018 18:33 | RAZM.INFO - ՄԱՆ պաշտպանության քարտուղար (նախարար) Ջիմ Մետտիսը հայտարարել է, որ Ֆրանսիան հատուկ նշանակության ուժեր է ուղրակել Սիրիա: Ֆրանսիակն զորքերը կօգնեն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային, որն այնտեղ դաշնակցում է քուրդ-արաբական ուժերի հետ: Continue reading

«Ռուսաստանի ուղղաթիռները» Կա-226 ուղղաթիռներ մատակարարելու առաջին հայտն է ստացել Իրանից

Կա-226Տ ուղղաթիռ Ապրիլ 27, 2018 16:43 | RAZM.INFO - «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին  Թուրքիայում անցկացվող Eurasia-2018 ավիացուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Իրանից արդեն 2 միավոր Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռներ մատակարարելու հայտ են ստացել։ Continue reading

Թուրքիայում ձերբակալել են «Իսլամական պետության»՝ Դեր Զոր նահանգի «հրամանատարին»

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ) Ապրիլ 27, 2018 16:26 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Թուրքիայի Իզմիր նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի Դեր Զոր նահանգի «հրամանատարին»:  Continue reading

Իրանը 2 հետախուզական ԱԹՍ է ներկայացրել Թուրքիայում անցկացվող ավիացուցահանդեսում

Իրանի «Յասիր» ԱԹՍ-ն Ապրիլ 27, 2018 15:34 | RAZM.INFO - Ապրիլի 25-ին Իրանը Թուրքիայում անցկացվող Eurasia-2018 ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրել է 2 հետախուզական անօդաչու՝ «Յասիրը» և «Բինան»։ Ավիացուցահանդեսին Իրանից մասնակցում են ինչպես պաշտպանության նախարարությանը պատկանող ընկերություններ, այնպես էլ՝ մասնավոր։ Continue reading

Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաների փոխանցման հարցը. Շուգաև

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Ապրիլ 27, 2018 15:23 | RAZM.INFO - Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը 2 փուլից է կազմված՝ համակարգերի մատակարարումը և դրա որոշ բաղկացուցիչ մասերի արտադրության տեղայնացնում Թուրքիայի տարածքում: Կողմերը քննարկում են Թուրքիային Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաների փոխանցման հարցը:  Continue reading

Վրաստանում ավարտվել է «Արևմտյան քարավան-2018» լոգիստիկական զորավարժությունը

«Արևմտյան քարավան-2018» զորավարժություն Ապրիլ 27, 2018 13:31 | RAZM.INFO - Վրաստանի ԶՈւ Արևմտյան հրամանատարությունում «Արևմտյան քարավան-2018» անունով զորավարժություն են անցկացրել։ Զորավարժությունը եղել է լոգիստիկայի թեմայով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը։ Զորավարժությունը նվիրված էր լոգիստիկայի օրվան, որը Վրաստանի ԶՈւ-ն նշում է ապրիլի 25-ին։ Continue reading

Ադրբեջանը փորձում է լարվածության աճը բարդել հայկական կողմի վրա

ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ կրակով օժանդակել են նաև Դ-30 հաւոբիցները Ապրիլ 27, 2018 12:07 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն, անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակին և Մոսկվայում Հայաստան ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, փորձել է լարվածության աճի պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Continue reading

Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» գործող և նախկին զինվորականներ են ձերբակալվել

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Ապրիլ 27, 2018 10:03 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին Թուրքիայում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները Ֆեթուլլա Գյուլնեի «կառույցի» հետ կապի ունենալու մաղադրանքով ձերբակալվել է ևս 19 մարդ, որից 15-ը գործող զինվորականներ են, մյուս 4-ն էլ նախկին օդաչուններ են:  Continue reading