Հայտնի է դարձել Թուրքիայի ԶՈւ՝ Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծած ևս երկու «դիտարկման կետի» տեղակայման վայր: Մեկը Մորեք բնակավայրի մոտ է ՝ Համայի հյուսիսում, մյուսը՝ Զայթոնահ բնակավայրի մոտ՝ Լաթաքիայի հյուսիս-արևելքում: Իդլիբում թուրքական բազաների թիվը հասել է 9-ի:
Անցյալ օրը Telegram սոցիալական ցանցում Սիրիայի իրադարձությունները լուսաբանող @NovostiDamask ալիքը հրապարակել էր Մորեք քաղաքի շրջանում Թուրքիայի ԶՈւ շարասյան տեղաշարժի տեսանյութ, լուսանկարներ:
Այս ալիքը նշում է, որ թուրքական կողմը դեռևս բազայի տեղն էր որոշում: Ներկայում, հավանաբար, արդեն տեղակայման աշխատանքներ են տարվում:
Թուրքկանա մյուս բազան՝ թվով 9-րդը, Լաթաքիայի հյուսիսում է, անմիջապես Թուրքիայի սահմանի մոտ: Այդտեղից առայժմ լուսանկարներ չեն հայտնվել:
Հիշեցնենք, որ թուրքական կողմը 8-րդ բազայի մասին հայտնել էր անցյալ շաբաթ, սակայն տեղակայման վայրը չէր նշվել: