Daily Archives: Ապրիլ 12, 2018

Գիտական ի՞նչ նվաճումներ են պետք զինծառայությունից տարկետում ստանալու համար

Ապրիլ 12, 2018 21:00 | RAZM.INFO - Ապրիլի 12-ին ՀՀ ժամանակավոր կառավարությունը հաստատեց օրինագիծ, որով սահմանվում են գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու կարգը, չափանիշները և մեթոդաբանությունը: Continue reading

Ի՞նչ պայմաններով արվեստագետներին կտրվի զինծառայությունից տարկետում

Ապրիլ 12, 2018 17:05 | RAZM.INFO - Մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար ՀՀ քաղաքացիները պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան կառավարության որոշմամբ՝ հատուկ հանձնաժողովի եզրակացությամբ: Օրինագիծն այսօր՝ ապրիլի 12-ի նիստի ընթացքում, ընդունել է ՀՀ ժամանակավոր կառավարությունը։ Continue reading

«Ես եմ» ծրագրով ծառայածներին 5 մլն դրամ վճարելու կարգը, պայմանները

Ապրիլ 12, 2018 16:43 | RAZM.INFO - ՀՀ ժամանակավոր կառավարությունը հաստատել է կարգը, որով հստակեցվել են «Ես եմ» ծրագրով ծառայության ավարտին տրվող վճարի չափը, դրա տրամադրման կարգը, օգտագործման ուղղությունները և պայմանները։ Զինծառայողին տրվելու է 5 մլն դրամ, որը նա օգտագործելու է նպատակային։ Continue reading

Էգեյան ծովում Հունաստանի օդուժի կործանիչ է վթարվել

Հունաստանի զինված ուժերի Mirage–2000 կործանիչ Ապրիլ 12, 2018 16:16 | RAZM.INFO - Ապրիլի 12-ին Էգեյան ծովում վթարվել է Հունաստանի ռազմաօդային ուժերի  Mirage 2000-5 կործանիչ: Հունական կողմը նշում է, որ այն եղել է ինքնաթիռներից մեկը, որը փորձել է Էգեյան ծովում կալանել Թուրքիայի ՌՕՈւ կործանիչը:  Continue reading

Թուրքիան և ՆԱՏՕ-ն կքննարկեն՝ արդյոք ԱՄՆ-ն կարող է Սիրիային հարվածել Ինջիրլիքից

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում Ապրիլ 12, 2018 15:35 | RAZM.INFO - Երկուշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմեկնի Թուրքիա: Անկարայում կողմերը կքննարկեն նաև սիրիական հակամարտությունը և այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն Սիրիայի ավիահարվածներ հասցնելու համար կարող է օգտագործել «Ինջիրլիք» ավիաբազան: Continue reading

ՌԴ ռազմանավերը դուրս են եկել Սիրիայի Տարտուսի նավահանգստից

Սիրիայի մերձակա ջրերը ապրիլի 12-ի դրությամբ. Marine Traffic Ապրիլ 12, 2018 14:36 | RAZM.INFO - Սիրիայի Տարտուսում տեղակայված ՌԴ ռազմածովային ուժերի նավերը նավահանգստից դուրս են բերվել բաց ծով: Նավահանգստում մնացել է միայն մեկ սուզանավ: Ենթադրվում է, որ նավերը դուրս են եկել վարժանքների: Continue reading

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում քննարկելու է սիրիական հակամարտությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Ապրիլ 12, 2018 11:51 | RAZM.INFO - Ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը այցելելու է Թուրքիա: Նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահի, ուժային կառույցների ղեկավարների, արտգործնախարարի հետ: Հանդիպումների օրակարգում է լինելու սիրիական հակամարտությունը:  Continue reading

Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում

Արևելյան Ղուտա Ապրիլ 12, 2018 10:53 | RAZM.INFO - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կից Արևելյան Ղուտայի շրջանի Դումա քաղաքն ամբողջությամբ անցել է կառավարական բանակի վերահսկողության ներքո: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն:  Continue reading

Ստամբուլում «Իսլամական պետությանը» անդամակցելու մեղադրանքով 15 մարդ է ձերբակալվել

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ) Ապրիլ 12, 2018 10:24 | RAZM.INFO - Ապրիլի 11-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալել են 15 մարդու:  Continue reading

Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ևս 17 գործող զինվորական է ձերբակալվել

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Ապրիլ 12, 2018 10:02 | RAZM.INFO - Ապրիլի 11-ին Թուրքիայի տարբեր նահանգներում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են 17 գործող զինվորականի, ովքեր «մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու» համար:  Continue reading