Daily Archives: Ապրիլ 4, 2018

ԱՄՆ զորքերը Սիրիայում կարող է «մի փոքր էլ» մնան

ԱՄՆ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք. նկարը թուրքական «Սյոզջու» պարբերականի Ապրիլ 4, 2018 18:49 | RAZM.INFO - Ըստ ԱՄՆ նախագահի աշխատակազմից անանուն աղբյուրի՝ Թրամփը համաձայնել է նախքան Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը դրանք այնտեղ «մի փոքր էլ» պահել: Continue reading

Էրդողանը, Պուտինը և Ռոհանին Անկարայում քննարկել են սիրիական հակամարտությունը

Անկարայում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը. ապրիլ 2018թ. Ապրիլ 4, 2018 18:23 | RAZM.INFO - Ապրիլի 4-ին Անկարայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը՝ նվիրված սիրիական հակամարտության կարգավորմանը:  Continue reading

Հայաստանը անվտանգության ոլորտում նույնպես վարում է և…և քաղաքականություն. նախարար

Վիգեն Սարգսյան Ապրիլ 4, 2018 16:04 | RAZM.INFO - Բազմաբևեռ աշխարհում Հայաստանի վարած բաց և հետևողական քաղաքականությունն արդյունքներ է տալիս ու խոսում է այն մասին, որ Հայաստանը համագործակցում է բոլոր կողմերի հետ։ Այս առումով բացառություն չէ նաև անվտանգության ոլորտը:  Continue reading

Հայաստանում վարժանքներ են անում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի հետախույզները

ՌԴ ԶՈւ ռազմաբազայի հետախույզների վարժանքներ Հայաստանում Ապրիլ 4, 2018 13:48 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» զորավարժարանում լեռնամագլցման վարժանքների ընթացքում պետք է հետ մղեն պայմանական հակառակորդի գրոհը՝ լեռ բարձրանալու ընթացքում: Continue reading

Թուրքիան հերթական «դիտարկման կետն» է ստեղծում Սիրիայի Իդլիբ նահանգում

Թուրքիան 8-րդ «դիտարկման կետն» է ստեղծում Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում Ապրիլ 4, 2018 13:18 | RAZM.INFO - Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգ է ուղարկել իր զինված ուժերի զինծառայողների և զինտեխնիկայի հերթական խումբը: Թուրքական կողմն Իդլիբի «ապաէսկալացման գոտու» տարածքում սկսում է նոր՝ արդեն 8-րդ «դիտարկման կետի» ստեղծումը:  Continue reading

ԱՄՆ-ում ծովային հետևակի ուղղաթիռ է վթարվել. անձնակազմը զոհվել է

CH-53E Super Stallion Ապրիլ 4, 2018 13:15 | RAZM.INFO - Ապրիլի 3-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում վթարվել է ԱՄՆ ծովային հետևակի CH-53E Super Stallion բեռնատար ուղղաթիռ: Նախնական տվյալներով՝ անձնակազմի 4 անդամները զոհվել են:  Continue reading

Սիրիայի ՊՆ տեղակալ. Թուրքիան չի կատարում Աստանայի պայմանավորվածությունները

Թուրքիայի ԶՈւ զինծառայողները և զինտեխնիկա Սիրիայի Աֆրին շրջանում Ապրիլ 4, 2018 13:09 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 4-ին, Մոսկվայում անցկացվող անվտանգության 7-րդ համաժողովի շրջանակներում Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մահմուդ Շավան հայտարարեց, որ Աստանայի բանակցությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Թուրքիան կատարարեր իր պարտավորությունները: Continue reading

«Մատչելի բնակարան զինծառայողին». ՀՀ ՊՆ նախագծով սպաները կարող են առանց տոկոսի բնակարան գնել

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով Ապրիլ 4, 2018 13:05 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ և այլ կառույցների սպաները կարող են բնակարանի գնման համար 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկ ձևակերպել՝ վճարելով միայն մայր գումարը (անմիջապես կառուցապատողից գնելու դեպքում): Ըստ որում 10% կանխավճարը ևս պետությունը կվճարի: Continue reading

Արևելյան Ղուտայից դուրս է բերվել ավելի քան 150 հազար անձ, այդ թվում՝ զինյալներ

Զինյալները դուրս են բերվում Արևելյան Ղուտայից. 22.03.2018. © @directorate4 Ապրիլ 4, 2018 12:14 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 4-ին, ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարեց, որ սիրիայի մայրքաղաքի Արևելյան Ղուտա արվարձանից արդեն դուրս է բերվել շուրջ 150600 մարդ, այդ թվում՝ զինյալները և նրանց ընտանիքի անդամները: Այժմ մաքրվում է Ղուտայի վերջին շրջանը՝ Դուման:  Continue reading

ՌԴ զինուժը Վոլգոդրադում վարժանքներ է անում «Աիստյոնոկ» ռադիոտեղորոշիչ կայաններով

«Աիստյոնոկ» ռադիոտեղորոշիչ կայան Ապրիլ 4, 2018 12:02 | RAZM.INFO - Ապրիլի 3-ին Ռուսաստանի զինուժի Հարավային ռազմական շրջանի հրետանավորները վարժանքներ են արել «Աիստյոնոկ» ռադիոտեղորոշիչ կայաններով: Կայանը, որը համալրել է նաև ՀՀ զինուժի սպառազինությունը, նախատեսված է ականանետների կրակի տեղը, արկի անկման վայրը տեղորոշելու համար: Continue reading