Daily Archives: Ապրիլ 30, 2018

Արցախում տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ վարժանքներ են արվել

Ապրիլ 30, 2018 18:32 | RAZM.INFO - ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարի ղեկավարությամբ «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն: Continue reading

Ադրբեջանում ներկայացրել են նախկինում չցուցադրված, բայց «նկատված» ԱԹՍ-ներ

Hermes 900 ԱԹՍ-ն: Ապրիլ 30, 2018 17:57 | RAZM.INFO - Ադրբեջանում ներկայացրել են ԱԹՍ-ներ, որոց առկայության մասին նախկինում թեև կային հիմնավոր ենթադրություններ, բայց հանրային ցուցադրման առարկա չէին եղել: Razm.info-ն դեռ ամիսներ առաջ էր դրանք «հայտնաբերել»: Continue reading

Իրանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Միջուկային համաձայնագրի շուրջ

Հասան Ռոհանի Ապրիլ 30, 2018 16:38 | RAZM.INFO - Ապրիլի 30-ին հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մեկ ժամից ավել տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի Միջուկային համաձայնագրին վերաբերող հարցեր։ Continue reading

Թուրքիայի զինուժը ստացել է հերթական «Աթաք» ուղղաթիռը

Թուրք-իտալական համատեղ նախագծի T129 «Աթաք» ուղղաթիռ Ապրիլ 30, 2018 16:20 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են թուրք-իտալական համատեղ արտադրության ևս մեկ միավոր «Աթաք» (T-129 Atak) հարվածային ուղղաթիռ: Continue reading

Սիրիայում ռազմական օբյեկտներ են հրթիռակոծման ենթարկվել

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ. Ապրիլ 30, 2018 14:29 | RAZM.INFO - Ապրիլի 29-ի լույս ապրիլի 30-ի գիշերը Սիրիայի Համա և Հալեպ քաղաքների մոտակայքում Սիրիայի կառավարական բանակի ռազմական օբյեկտներ են հրթիռակոծվել:  Continue reading

Իրաքում 29 կին ցմահ ազատազրկվել է ԻՊ հետ կապ ունենալու համար, այդ թվում 6 ադրբեջանցի

Իրաքում 29 օտարերկրացի կին դատապարտվել է ցմահ ազատազրկման Ապրիլ 30, 2018 13:52 | RAZM.INFO - Ապրիլի 29-ին Իրաքում Բաղդադի կենտրոնական քրեական դատարանը որոշում է ընդունել ցմահ ազատազրկել այլ պետությունների 29 կին քաղաքացու: Նրանցից 6-ը Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար:  Continue reading

Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է ՌՕՈւ 15 գործող և նախկին զինծառայող

Թուրքիայում ռազմական օդաչուների են ձերբակալել Ապրիլ 30, 2018 12:59 | RAZM.INFO - Անկարայի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ևս 25 գործող և նախկին զինծառայողի: Նրանք մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու համար»: Կասկածյալներից 15-ն արդեն ձերբակալված են:  Continue reading

Սիրիայում բախումներ են եղել կառավարական բանակի և արաբա-քրդական SDF-ի միջև

արաբա-քրդական ուժերը Դեր Զորից գնում են Աֆրին. 06.03.2018. ANF News Ապրիլ 30, 2018 12:02 | RAZM.INFO - Սիրիայում բախումներ են ընթանում երկրի կառավարական բանակի և Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման միջև Եփրատ գետի արևելյան հատվածում՝ Դեր Զորի մոտակայքում:  Continue reading

PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017 Ապրիլ 30, 2018 10:59 | RAZM.INFO - Ապրիլի 29-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող:  Continue reading