Daily Archives: Ապրիլ 11, 2018

Պիտանի՞ է ծառայության համար, թե՞ ոչ, ի՞նչ սահմանափակումներով են զորակոչվում բանակ. նախագիծ

Ապրիլ 11, 2018 19:35 | RAZM.INFO - Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագծեր, որոնցով սահմանվում են զինծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունները և սահմանափակումները: Continue reading

Իրաքի հյուսիսում ականանետի հարվածից սպանել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող

Թուրքիայի ուժայինները Իրաքի հյուսիսում. (արխիվ) Ապրիլ 11, 2018 18:34 | RAZM.INFO - Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կոսւակցաության» (PKK) անդամները ականանետով հարվածել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների դիրքերին. մահացել է 1, վիրավորվել՝ 3 թուրք զինծառայող: Continue reading

Սիրիայի Աֆրին շրջանը չի հանձնվի Ասադի ղեկավարությանը. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու Ապրիլ 11, 2018 16:35 | RAZM.INFO - Ապրիլի 11-ին, արձագանքելով Սիրիայի Աֆրին շրջանի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությանը,  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի Աֆրին շրջանը չի հանձնվելու Բաշար ալ-Ասադի ղեակավարությանը:  Continue reading

Ալժիրում շուրջ 200 զինծառայող տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Ալժիրի ռազմաօդային ուժերի ԻԼ-76ՄԴ ինքնաթիռ Ապրիլ 11, 2018 14:07 | RAZM.INFO - Ապրիլի 11-ին Ալժիրում օդ բարձրանալուց քիչ անց կործանվել է Իլ-76 ինքնաթիռ : Ռամզատրանսպորտային ինքնաթիռում եղել է ոչ պակաս քան 100 զինծառայող, որոշ տեղեկություններով՝ թիվը կարող էր հասնել շուրջ 200-ի: Continue reading

Ռուսաստանը Սիրիային շուրջ 40 «Պանցիր-Ս1» ԶՀՀՀ է մատակարարել

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր Ապրիլ 11, 2018 13:49 | RAZM.INFO - Վերջին տարիներին Ռուսաստանը Սիրիայի զինուժին շուրջ 40 միավոր «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ (ԶՀՀՀ) է մատակարարել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը՝ նշելով, որ համալիրները գերատեսչության պահուստից չեն մատակարարվել:  Continue reading

Սիրիայում լարվածությունն աճում է. ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածի

Ապրիլ 11, 2018 11:56 | RAZM.INFO - ԱՄՆ-ն և Վաշինգտոնի դաշնակից մի քանի երկիր պատրաստվում են հրթիռակոծել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը՝ Ասադին մեղադրելով քիմիական զենքի կիրառման համար: Մոսկվան նախազգուշացնում է, որ եթե հարվածներից տուժեն ռուս զինծառայողներ՝ իրենք դա անպատասխան չեն թողնի: Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը ստուգումներ է արել ցամաքային զորքերի 1-ին բանակի ստորաբաժանումներում

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը եղել է 1-ին բանակի 2-րդ կորպուսի և Նավատորմի հրամանատարության ստորաբաժանումներում. ապրիլ 2018թ. Ապրիլ 11, 2018 11:20 | RAZM.INFO - Ապրիլի 10-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է և ստուգումներ է իրականացրել ցամաքային զորքերի 1-ին բանակի 2-րդ կորպուսի ստորաբաժանումներում և զորամասերում: Նույնը օրը ստուգումներ են անցկացվել նաև ՌԾՈւ-ին կից Նավատորմի հրամանատարության ստորաբաժանումներում:  Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ամփոփիչ ստուգումներ են մեկնարկել

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ Ապրիլ 11, 2018 10:55 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) զորամիավորումներում և զորամասերում՝ այդ թվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են 2018-ի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ:  Continue reading

Թուրքիայում մահացել է 2 զինծառայող, 1 «գյուղական պահապան»

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ) Ապրիլ 11, 2018 10:22 | RAZM.INFO - Ապրիլի 10-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում սպանվել է ժանդարմերիայի զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալները:  Continue reading

Մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի ԶՈւ դեսանտայինների համատեղ զորավարժությունը

Ռուսաստանի և Բելառուսի օդասեանտային ուժերի համատեղ մարտավարական զորավարժություն (արխիվ) Ապրիլ 11, 2018 10:02 | RAZM.INFO - Ապրիլի 10-ին Բելառուսում մեկնարկել է ռուս-բելառուսական դեսանտավորման համատեղ վարժանքների ակտիվ փուլը։ Զորավարժությանը մասնակցում են Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-րդ դեսանտա-գրոհային բրիգադը և Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի 76-րդ դեսանտա-գրոհային դիվիզիան։ Continue reading