Թուրքիայում մեկնարկել են զինված ուժերի պահեստազորի վարժանքները

Ապրիլի 2-ին Թուրքիայում մեկնարկում է երկրի զինված ուժերի Yıldırım – 2018 («Կայծակ – 2018») զորահավաքային վարժանքների հերթական փուլը: Վարժանքները շարունակվելու են մինչև մայիսի 10-ը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Թուրքիայի ԶՈւ պահեստազորի Yıldırım-2016 զորավարժությունից

Թուրքիայի ԶՈւ պահեստազորի Yıldırım-2016 զորավարժությունից

Զորավարժության հայտարարված նպատակը զորահավաքային համակարգը, զորավարժությանը մասնակցող պահեստազորի անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտական գործողությունների ժամանակ զենք-զինամթերք կիրառելու հմտությունները, զորահավաքի և պատերազմական իրադրության ժամանակ ԶՈւ ստորաբաժանումների և տարբեր նախարարությունների, հասարակական կառույցների գործողությունների համակարգումը ստուգելն է:

«Կայծակ – 2018» զորավարժության գարնանային փուլն անցկացվելու է Անթալիա, Մուղլա, Ադանա, Իզմիր, Մանիսա, Աֆյոնգարահիսար, Բալըքէսիր, Թեքիրդաղ, Բուրսա, Դենիզլի, Քոնիա, Էսքիշեհիր, Կայսերի, Ամասիա, Անկարա, Մալաթիա, Դիարբեքիր, Բաթման, Մուշ և Էրզրում նահանգներում և քաղաքներում տեղակայված ռազմաօդային ուժերի ռազմաբազաներում և կենտրոնական հրամանատարություններում:

Yıldırım պահեստազորի զորավարժությունը պլանային բնույթ է կրում և անցկացվում է ամեն տարի երկու անգամ՝ աշնանային և գարնանային փուլերով: Նախորդ փուլն անցկացվել էր 2017 թ. հոկտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *