ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում «Ալագյազում»

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումների շրջանակներում վարժանքներ են անում «Ալագյազ» զորավարաժարանում։ Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 1000 զինծառայող, շուրջ 300 միավոր զինտեխնիկա։ Այս մասին ապրիլի 2-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում Հայաստաննի «Ալագյազ» զորավարժարանում, (արխիվ)։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում Հայաստաննի «Ալագյազ» զորավարժարանում, (արխիվ)։

Մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողները խաղարկելու են պայմանական հակառակորդի կենդանի ուժը և միջոցները ոչնչացնելու գործողություններ։ Զինծառայողների գործողությունների հետևելու են անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Վարժանքների ընթացքում զինծառայողները պետք է խաղարկեն հրաձգային զենքերով, նռնականետներով, հետևակի մարտական մեքենաներով, տանկերով, հրետանային և զենիթահրթիռային համակարգերով մարտական կրակի գործողություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *