ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում բացվել և գործում է ԱԹՍ-ների օպերատոր մասնագետների պատրաստման բաժին։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։
«Մասնագիտությունը ստացիոնար ընթանում է, պատրաստում ենք մասնագետներ, առաջին կուրսն արդեն ընդունված է և կուրսանտներն արդեն սովորում են»,– հայտնեց գեներալ-մայորը՝ չմանրամասնելով, թե քանի կուրսանտ է սովորում այդ բաժնում:
Ավելի վաղ՝ 2017 թ. ապրիլին, գեներալ-մայոր Դանիել Բալայանը մեզ հայտնել էր, որ ռազմավիացիոն համալսարանում ԱԹՍ-ների օպերատոր մասնագետների պատրաստման բաժին է նախատեսվում բացել:
այդ ժամանակ արդեն հայտնի էր դարձել, որ «Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում» մասնագիտացմամբ ֆակուլտետում կուրսանտնը սովորելու են ոչ միայն կառավարել, այլև հավաքել անօդաչու թռչող սարքեր: