Իրանի բանակը զորահանդեսի ժամանակ ցուցադրել է «Քամին-2» ՀՕՊ համակարգը

Ապրիլի 18-ին Իրանի տարբեր քաղաքներում բանակի օրվան նվիրված զորահանդեսներ են անցկացվել։ Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ իրանցիները ցուցադրել են իրենց նոր «Քամին-2» հակաօդային պաշտպանության համակարգը, որը նախատեսված է ցածր բարձրության վրա թռչող անօդաչու թռչող սարքեր և այլ թիրախներ վնասազերծելու համար։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Քամին-2-ը» իրանական «Մերսադ» ՀՕՊ համակարագի արդիականացված տարբերակն է։ «Մերսադն» էլ իր հերթին ամերիկյան MIM-23 HAWK համակարգի արդիականացված տարբերակ է:

«Քամին-2» ՀՕՊ համակարգը

«Քամին-2» ՀՕՊ համակարգը

Զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են նաև Ս-300, Ս-200 ԶՀՀ-ներ, «Սայյադ-2»,  «Սայյադ-3» հրթիռներ, «Զոլֆաղար» տանկ, «Շահեր» դիպուկահար հրացաններ, «Վալֆաջր» տորպեդներ և այլ զինատեսակներ։

Զորահանդեսի ընթացքում Իրանի բանակի հատուկջոկատայինները ցուցադրել են դեսանտավորման գործողություններ։ Զորահանդեսին թռիչքներ են կատարել նաև Bell AH-1 Cobra, Bell-206, Bell-214 ուղղաթիռները։ Պարսից ծոցում և Օմանի ծովում զորահանդեսին ներգրավվել են նաև 29 միավոր նավ, այդ թվում՝ սուզանվեր, հրթիռային նավեր, ականակիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *