Թուրքական MKEK ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի ցամաքային զորքերին հանձնել է ևս 5 հազար միավոր MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատ՝ դրանց ընդհանուր քանակը հասցնելով 16 հազարի: Մեկ ամսում նախատեսվում է քանակը հասցնել 20 հազարի՝ մատակարարելով ևս 4 հազար միավոր: Այս մասին, թուրքական պետական TRT Haber կայքի փոխանցմամբ, հայտնել է ընկերության ղեկավարը:
Թուրքական ընկերության ղեկավարը նշել է, որ 20 հազարով ևս չեն սահմանափակվի: Դրանից զատ նախատեսվում է մատակարարել ևս 26500 միավոր տեղական ավտոմատ: Բացի այդ նախատեսվում է մատակարարել նաև նույն ինքնաձիգների ավելի փոքր՝ 5.45 տրամաչափով տարբերակը՝ MPT-55 (2019 թվականին՝ 15 հազար միավոր):
2018-ի փետրվարին հանձնվել էր 4500 միավոր MPT-76: Այս ավտոմատներն օգտագործվել են նաև Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ ռազմագործողությունում: Ավտոմատների առաջին խմբաքանակը բանակին հանձնվե էր 2017-ի հունվարին:
Թուրքիայում MPT-76 ավտոմատն արտադրում են գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ավտոմատի հիման վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով: Ավտոմատների արտադրությամբ զբաղվումէ միանգամից երկու թուրքական ընկերություն՝ MKEK և Kalekalıp:
MPT-76 ավտոմատի մարտավարատեխնիկական բնութագրերը.
- Տրամաչափը` 7,62 մմ
- Երկարությունը` 920 մմ
- Զանգվածը` 4,1 կգ
- Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
- Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
- 1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ։