Թուրքիայի բանակից ևս 3 հազար «գյուլենական» զինծառայող կհեռացվի. Ջանիքլի

Թուրքիայի բանակից նոր օերնքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն: Թուրքիայի պաշտպանության նախարարը նշում է, որ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց».  հայտնում է «Հաբերթյուրքը»:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունևը նման հայտարարություն արել է խորհրդարանում՝ արտակարգ դրությունը երկարացնելու կամ դադարեցնելու շուրջ քննարկումների ժամանակ: Նա նշել է, որ հայտնաբերել են մի կառույց բանակի ներսում, որը կազմված է 5 բաժնից, ու տարիներ շարունակ ծառայել է Գյուլենին, ով էլ մեղադրվում է 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու ու ղեկավարելու մեջ:

Թուրք նախարարը նշել է, որ դեռ երկար տարիներ իրենք պետք է պայքարեն Գյուլենի կառույցների դեմ, ու դրա համար «արտակարգ դրության» կարքին ունեն:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ. (արխիվ 2016 թ.)

Թուրքիայի խորհրդարանը եթե հերթական անգամ ընդունի նախագիծը, Թուրքիայում ևս 3 ամսով կերկարաթգվի արտակարգ դրությունը: Այդ պայմաններում կառավարության ձեռքերն աազատվում են. կառավարությունը պարզապես ընդունում է օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք ենթակա են կատարման՝ առանց բողոքարկման իրավունքի: Այդ շրջանակներում արդեն տասնյակ հազարովր մարդիկ են 2016 թվականից ձերբակալվել, այդ թվում՝ հազարավոր զինվորականներ:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 18-ին, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ 2019 թ. փոխարեն 2018 թ. հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ըստ որում նույն օրը պետք է անցկացվեն և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններ: Արտակարգ դրությունը թույլ է տալիս առանց ավելորդ ջանքերի «արանքից հանել» նաև ընդդիմաիդր ուժերին, ինչպես դա եղավ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ, որի համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը և տասնյակ այլ անդամներ բանտարկված են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *