Սիրիան Ռուսաստանին հանձնել է ամերիկյան 2 չպայթած հրթիռ. ՏԱՍՍ-ի աղբյուր

Դամասկոսը ապրիլի 14-ին ԱՄՆ զինուժի կրակած և չպայթած երկու թևավոր հրթիռ հանձնել ռուս զինվորականներին: Հրթիռները ապրիլի 18-ին «ուղևորվել են» Մոսկվա: Նման տեղեկություն այօսր՝ ապրիլի 19-ին, հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը, հղվելով Սիրիայի ռազմական գերատեսչությունում իր աղբյուրից ստացած տեղեկությանը: 

«Ապրիլի 14-ի լույս գիշերը Սիրիային ԱՄՆ հրթիռային հարվածի ընթացքում չպայթած երոկւ թևավոր հրթիռ հայտնաբերվել են սիրիացի զինծառայողների կողմից: Երկու հրթիռն էլ բավականին լավ վիճակում երեկ չէ առաջին օրը (ապրիլի 17-ին) հանձնվել են ռուս զինծառայողներին», — հայտնել են ՏԱՍՍ-ին:

Նույն աղբյուրը նշել է, թե այդ հրթիռները ապրիլի 18-ին ուղարկվել են Ռուսաստան: ՏԱՍՍ-ը, սակայն, նշում է, որ ռուսաստանյան կողմից պաշտոնական հաստատում չի կարողացել ստանալ:

Այս ինֆորմացիան հաստատող այլ տեղեկություններ, փաստեր, լուսանկարներ ևս չկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *