Ապրիլի 24-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ սպանվել է ժանդարմերիայի 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Ըստ աղբյուրի՝ քուրդ զինյալները ինքնաշեն պայթուցիկ սարք են տեղադրել, որը պայթել է թուրք ուժայինների գործողությունների ժամանակ:
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկությունների միայն ապրիլի 14-20-ը ժամանակահատվածում PKK-ի հետ բախումներում սպանվել է 5 թուրք զինծառայող, վիրավորվել 9 զինծառայող: Հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում: