Վրաստանի Ազգային գվարդիան սկսել է «Շամքորի – 2018» զորավարժությունը

Ապրիլի 23-ին Վրաստանում մեկնարկել է «Շամքորի – 2018» միջգերատեսչական հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության նպատակը  Վրաստանում ճգնաժամային իրավիճակներում Ազգային գվարդիայի ղեկավարման ներքո տարբեր գերատեսչությունների գործողությունները համակարգման բարելավվումն է: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի Ազգային գվարդիայի «Շամքորի – 2018» զորավարժություն

Վրաստանի Ազգային գվարդիայի «Շամքորի – 2018» զորավարժություն

Զորավարժությունը տևելու է մեկ շաբաթ և անցկացվելու է գվարդիայի «Բազալեթի» ուսումնական կենտրոնում: Վարժանքներին մասնակցելու է Վրաստանի Ազգային գվարդիայի 10-րդ և 20-րդ կադրային բրիգադները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական անձինք:

Զորավարժության ընթացքին անձամբ հետևելու է Վրաստանի ԶՈւ շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Շալվա Ջաբախիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում ակտիվորեն իրականացվում է պահեստազորի նոր հայեցակարգը: 2018 թվականի երկրորդ կեսից,  այդ հայեցակարգի շրջանակներում, Վրաստանի Ազգային գվարդիայի ստորաբաժանումներում սկսվելու է ակտիվ պահեստազորի առաջին խմբի հավաքը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *