Տարվա կեսից Վրաստանի Ազգային գվարդիան կսկսի ակտիվ պահեստազոր հավաքել

2018 թվականի երկրորդ կեսից, պահեստազորի նոր հայեցակարգի շրջանակներում, Վրաստանի Ազգային գվարդիայի ստորաբաժանումներում սկսվում է ակտիվ պահեստազորի առաջին խմբի հավաքը։ Այս մասին Վրաստանի Ազգային գվարդիայի 20-րդ կադրային բրիգադի տեղակայման վայր այցելելիս հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

Վրաստանի Ազգային գվարդիայի զինծառայողներ

Վրաստանի Ազգային գվարդիայի զինծառայողներ

20-րդ կադրային բրիգադը տեղակայված է Թելավի քաղաքում և Վրաստանի Ազգային գվարդիայի 2 բրիգադներից մեկն է։ Բրիգադի անձնակազմը համալրվում է զորակոչիկների հաշվին, պահեստազորի նոր հայեցակարգով այնտեղ ծառայելու են նաև ակտիվ պահեստայինները։

Նոր հայեցակարգը ենթադրում է պահեստազորի 3 բաղադրիչի առկայություն (բանակային պահեստազոր, տարածքային պահեստազոր, մասնագետների պահեստազոր)։ Այս հայեցակարգը  դեռևս 2016 թվականի մարտին առաջ էև քաշել պաշտպանության նախարար Թինա Խիդաշիլին։ Նա նշում էր, որ նախագիծը պետք է իրականացվեր մինչև 2016 թ. աշուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *