Facebook-ը մեծացնում է իր «հակաահաբեկչական թիմը». արհեստական բանականությունը բավարար չէ

Facebook-ը ահաբեկչական կառույցների անդամներին ցանցից հեռացնելու, ահաբեկչություն պարունակող նյութերը ջնջելու համար ստեղծած «հակաահաբեկչկան թիմը» 150-ից հասցնում է 200-ի: Սոցիալական ցանցի հիմնական թիրախներն են՝ «Իսլամական պետությունը», «Ալ-Կաիդան» և դրանց հարակից ահաբեկչական կառույցները:Այս մասին նշվում է ապրիլի 23-ին Facebook-ի համապատասխան երկու բաժինների ղեկավարների տարածած հաղորդագրությունում:

2017 թ. հունիսին կազմակերպությունը հայտնել էր, որ իրենց հակաահաբեկչական թիմում կա 150 մասնագետ, որոնց շրջանում կան 30 տարբեր լեզուներով խոսողներ:

Facebook-ի հաղորդագրությունում նշվում էր, որ իրենք ահաբեկիչների դեմ պայքարելու համար նաև արհեստական բանականություն են լայնորեն կիրառում, սակայն համակարգիչներն այնքան էլ էֆեկտիվ չեն իրական վտանգ ստեղծող և օրենքը խախտողներին իդենտիֆիկացնելու հարցում:

Այս քաղաքականության շրջանակներում տարվա առաջին եռամսյակում Facebook-ի թիմը «գործողություններ է ձեռնարկել» (ջնջում են ահաբեկչության քարոզ պարունակող նյութերը) ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» ավելի քան 1,9 միլիոն գրառման նկատմամբ՝ երկու անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Կազամակերպությունը նաև նշում է, որ ահաբեկչության հետ կապ ունեցող նյութերի 99%-ը հայտաբերում են իրենք և միայն մի փոքրը՝ սովորական օգտատերերի բողոքարկումներից (reprots):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *