ԵԱՀԿ Մինսկի Խումբը կոչ է անում ծանր զինտեխնիկան առաջնագծից հեռու պահել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արցախյան հակամարտության կողմերին կոչ են արել առաջնագծից հեռու պահել ծանր զինտեխնիկան: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը դիմել էր ԵԱՀԿ ՄԽ-ին՝ Բաքվին զսպելու պահանջով:

Ստորև ներկայացնում ենք Ռազմինֆոյի կողմից հայտարարության թարգմանությունը:

«Տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումների և շփման գծի երկայնքով էսկալացիայի հավանակության լույսի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի Ֆրանիսա, և Էնդրոյւ Շոֆեր ԱՄՆ) ընդգծում են կողմերի՝ այս զգայուն ժամանակահատվածում հրադադարը հարգելու և, մասնավորապես, ծանր զինտեխնիկան առաջնագծից հեռու պահելու հույժ կարևորությունը:

Համանախագահները կոչ են անում կողմերին անհետաձգելի քայլեր անել ճնշումը թուլացնելու համար և անհամբեր սպասում են կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպմանը՝ թարմացնելու ինտենսիվ բանակցությունները, հակամարտության խաղաղ և կայուն կարգավորում գտնելու համար»:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ էր արել միջազգային հանրությանը՝ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, ջանքեր գործադրել «Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *