Հյուսիսային Օսիայում վարժանքների ժամանակ ական է պայթել. վիրավորվել է 2 զինծառայող

Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի ԶՈւ հրետանային վարժանքների ժամանակ ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող: 240 մմ տրամաչափի «Տյուլպան» ինքնագնաց ականանետային համակարգի մոտ ռազմամթերք է պայթել, միջադեպը տեսագրվել է: Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է «Սպուտնիկ-Օսիան»:

Նախնական տվյալներով պայթյունից տուժել է 2 զինծառայող, որից մեկը կանտուզիայի է ենթարկվել, իսկ մյուսը ծանր վնասվածք է ստացել գլխի շրջանում: Հայտնի չէ, թե արդյոք պայթյունը եղել է հրանոթից կրակելու պահին, թե ականանետի վրա այլ արկ է ընկել:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *