«Իսլամական պետությունը» կրկին «գլոբալից ռեգիոնալ» քաղաքականության է վերադառնում

Ապրիլի 22-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրին 48 րոպեանոց աուդիոուղերձում նշել է, որ պետք է նոր հարձակումներ իրականացնել տարածաշրջանի պետությունների, այդ թվում՝ Իսրայելի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի վրա: ԻՊ-ն փորձում է մնացած սակավաթիվ ուժերը կենտրոնացնել Մերձավոր Արևելքում կրկին «հաջողություն» գրանցելու համար: Ուղերիձի տեքստի իրենց մեկնաբանությունները հրապարակել են Directorate4 ալիքը, New York Times-ը, բրիտանական The Sun կայքը:

«Իսլամական պետության» խոսնակը հայտարարել է, որ իրենց թշնամիներն են ինչպես ԱՄՆ-ն և իր դաշնակիցները, Սիրիան ու Ռուսաստանը, այնպես էլ՝ Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը և Աֆրիկայի մի շարք իսլամադավան երկրներ:

Աբու Հասանն իր ուղերձում ընդունել է ԻՊ-ի ծանր դրությունն ու կոչ արել իրենց բոլոր նախկին համակիրներին կրկին միանալ իրենց: Ըստ որում ԻՊ խոսնակը կոչ է արել Եվրոպայում և այլ երկրներում ապրողներին «պայքարել» ինչպես տեղում, այնպես էլ՝ գալ ու միանալ իրենց:

Reuters-ի փոխանցմամբ, ԻՊ խոսնակը նաև Իրաքի բնակիչներին սպառնացել է, ր եթե գնան ընտրությունների՝ ահաբեկչության զոհ կդառնան: ԻՊ-ն փորձում է ձախողել Իրաքում ընտրությունների անցկացումը:

Նույն գործիչը դեռևս 2017 թ. հունիսին կոչ էր անում հարձակումներ իրականացնել ողջ աշխարհով՝ Ռուսաստանում, Եվրոպայում ևն: Հունիսյան ուղերձը հիմնականում կրկնում էր 2014 թ. ԻՊ պարագլուխներից Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի ուղերձը՝ ով փաստացի կոչ էր անում «ռեգիոնալից անցնել գլոբալ» գործողությունների:

ԻՊ-ի տարածքը Սիրիայում և Իրաքում 2015 և 2017 թթ.. Աղբյուրը՝ BBC

ԻՊ-ի տարածքը Սիրիայում և Իրաքում 2015 և 2017 թթ.. Աղբյուրը՝ BBC

Սակայն 2014 թ. համեմատ, երբ ԻՊ-ն արդեն իսկ վերահսկում էր Սիրիայի, Իրաքի, Հյուսիսային աֆրիայի զգալի մասը, այսօր այս ահաբեկչական կառույցի ձեռքում գրեթե տարածքներ չեն մնացել, անդամների թիվը զգալիորեն կրճատվել է, ԻՊ-ն կորցրել է նավթով հարուստ հիմնական տարածքները, որտեղից եկամուտներ էր ստանում: Սա կարող ենք համարել փորձ՝ կրկին նույն ճանապարհով վերահսկողությունը վերականգնելու:

Հավելենք, որ այս պահին ԻՊ զինյալները վերահսկում են Սիրիայի և Իրաքի սահմանային մի հատված՝ Եփրատի հարավում: Իրաքի բանակը վերջին շաբաթվա ընթացքում այդ հատվածում տեղակայված ԻՊ ուժերի դեմ մի շարք գործողություններ է իրականացրել: Բախումներ են ընթանում նաև ԻՊ ահաբեկիչների և Սիրիայի կառավարական ուժերի միջև:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *