Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական մոդիֆիկացիայով • Ադրբեջանի զինված ուժերում եռօրյա հավաք է անցկացվում • Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը բացահայտում է այդ երկրի ՊՆ կեղծ հայտարարությունը • Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ՌԴ օդադեսանտային զորքերի ուսհաստատություն • Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անում Աֆղանստան մեկնելուց առաջ • Իրանն ու Իրաքը կրկին զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում • Բասիջը զորավարժություն է անցկացրել Թեհրանում • Իրանը շարունակում է «Ֆալանքս» զենիթահրետանային համակարգի տեղական տարբերակի արտադրությունը • Իրանը 23 մմ տրամաչափի տեղական արտադրության դիպուկահար հրացան է փորձարկել • Իրանը Airbus ավիաընկերությունից 100 միավոր մարդատար ինքնաթիռ կգնի • Թուրքիայում սպանել են Ռուսաստանի դեսպանին • ԻՊ-ն հրապարակել է 2 թուրք զինծառայողի ողջակիզման տեսանյութ • ԻՊ-ի ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա • Թուրքիան Սիրիայում է քրդերի և ԻՊ դեմ պայքարելու համար․ Թուրքիայի ՊՆ • Թուրքիայի ԶՈւ Կայսերիի հատուկ ստորաբաժանումը 5 օրում 23 կորուստ է ունեցել • Թուրքիայի զինուժը վերահսկողություն է սահմանել Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա • Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրամանատարն այցելել է Սիրիային սահմանակից շրջաններ • ԻՊ-ն ցուցադրել է թուրքական բանակից առգրաված զինտեխնիկան • ՌԴ-Իրան-Թուրքիա համատեղ հայտարարություն Սիրիայի հարցի վերաբերյալ • Հալեպից տարհանվել է զինյալների վերջին խումբը • Սիրիայում զինյալները շիաներին տարհանող ավտոբուսներ են հրկիզել • ԱՄԿ ԱԽ-ն Սիրիայում տարհանման մոնիտորինգի մասին բանաձև է ընդունել • 2016 թ. Ռուսաստանը 14 մլրդ դոլարի զենք և սպառազինություն է վաճառել

Թուրքիայի ԶՈւ զինծառայողների ողջակիզման տեսանյութում նկարահանված ԻՊ զինյալներից մեկը ● Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զորավարժարանում ● Ադրբեջանի ԶՈւ. Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում ● Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի ծառայող Մևլյութ Մերթ Ալթինթաշը՝ ՌԴ դեսպանին սպանելուց հետո
Ադրբեջան / Վրաստան
• Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը վարժանքներ են անցկացրել բելառուսական մոդիֆիկացիայի Ս-125-2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համակարգով:
• Դեկտեմբերի 20-ից Ադրբեջանում զինված ուժերի ամբողջ հրամանատարական անձնակազմի մասնակցությամբ եռօրյա հավաք էր անցկացվում: Հավաքները գլխավորում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
• Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել իր կորուստների և «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի մասին հոկտեմբեր ամսվա զեկույցը, որտեղ որևէ մարտական կորուստի մասին տեղեկություն չկա: Սակայն հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ մարտական կորստի մասին:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu) սպանվելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
• Դեկտեմբերի 20֊ին ՌԴ բանակի գեներալ Մարգելովի անվան օդադեսանտային հրամանատարական բարձրագույն հաստատությունում ընդունել են Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներին։
• Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակում ինտենսիվ պատրաստություն է իրականացվում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստան ուղարկվելու համար:
Իրան
• Դեկտեմբերի 19-ին Պարսից ծոցում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանն ու Իրաքը 32 նավերի ներգրավվածությամբ անցկացրել են իրենց համատեղ արդեն երկրորդ ծովային վարժանքները:
• Դեկտեմբերի 19-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորումը «Իմամ Ալի» գումարտակի և «Ալ Մոհամմադ» դիվիզիայի ներգրավվածությամբ Թեհրանում անցկացրել է «Փեյամբար է ազամ» (Մեծն մարգարե) զորավարժությունը:
• Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ ամերիկյան «Ֆալանքս» 6-փողանի 20 մմ տրամաչափով զենիթահրետանային համակարգի իրանական տարբերակի արտադրությունում արդեն բավականին առաջընթաց է գրանցվել: Միաժամանակ համակարգը փորձարկումներ է անցնում:
• Իրանական IranAir և եվրոպական Airbus ավիաընկերությունները համաձայնության են եկել Իրանին 100 միավոր մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ: Առաջին ինքնաթիռները (7 կամ 8 միավոր) Իրանին կմատակարարվեն 2017 թվականին:
• Իրանի բանակի ցամաքային ուժերը 3 կմ հեռավորությունից փորձարկել են տեղական արտադրության 23 մմ տրամաչափով «Բահեր» դիպուկահար հրացանը:
Թուրքիա
• Դեկտեմբերի 19-ին, Անկարայում թուրք զինյալը կրակել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ դեսպանը մահացել է:
Ռուսաստանը հատուկ ծառայությունների, հետաքնչական կոմիտեի և ԱԳՆ աշխատակիցների կազմված 18 հոգանոց հետաքնչական խումբ է գործուղել Թուրքիա՝ այդ երկում ՌԴ դեսպանի սպանությունը հետաքննելու համար:
• Դեկտեմբերի 22-ի երեկոյան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է տեսանյութ, որտեղ ԻՊ գրոհայինները ողջակիզում են Թուրքիայի ԶՈւ և ժանդարմերիայի հետախուզական ծառայության երկու զինծառայողների։ Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «այդ պահի դրությամբ «Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա»։ Սակայն Ըշըքը չի խոսել ողջակիզված 2 զինծառայողի մասին՝ նշելով, որ գերի վերցված զինծառայողների մասին հստակ տվյալներ չկան։
• Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիայի համար Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ջոկատները (YPG) նույնքան վտանգավոր են, որքան «Իսլամական պետությունը»։
• Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին Սիրիայի Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում ընթացող մարտերում Թուրքիայի ԶՈւ սպանված զինծառայողների թիվը հասել է 16-ի:
ُՍիրիայում դեկտեմբերին 17-ին վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, դեկտեմբերի 19-ին սպանվել է մեկ զինծառայող:
• Դեկտեմբերի 17-22-ը Թուրքիայի ԶՈւ Կայսերիում (Կեսարիա) տեղակայված հատուկ նշանակության ուժերի բրիգադը տվել է 23 կորուստ: Զինծառայողներից 14-ը սպանվել էին դեկտեմբերի 17-ին՝ քրդական PKK-ի, իսկ 9-ը՝ դեկտեմբերի 21-22-ին՝ «Իսլամական պետության» գործողությունների հետևանքով:
• Թուրքիայի զինուժը և նրան աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերջնական վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա:
• Դեկտեմբերի 16-20-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը զինված ուժերի հրամանատարության հետ այցելել է Սիրիայի սահմանակից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ, եղել Քիլիսի, Հաթայի, Գազիանթեփի սահմանային անցակետերում:
• Թուրքիայի զինուժը և նրան աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերջնական վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա:
• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են թուրքական զինուժից Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ ընթացող մարտերում գրավված 2 միավոր Leopard 2A4 տանկ և մեկ միավոր ACV-15 հետևակի մարտական մեքենա։
ُՍիրիա / Այլ
• Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Սիրիայում քաղաքական իրադրության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ է արվում հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:
• Դեկտեմբերի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Սիրիայի խոսնակը հայտնել է, որ Հալեպի արևելյան հատվածներից դուրս է բերվել տարբեր խմբավորումների շուրջ 4000 զինյալ: Այդպիսով տարհանվել են քաղաքում մնացած վերջին զինյալները:
• Իդլիբ նահանգում զինյալները հրկիզել են շիաբնակ Քեֆրայա և Ֆոուա գյուղերից բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար նախատեսված ավտոբուսներ։ Ավտոբուսները հարձակման ենթարկվել են մինչև գյուղեր հասնելը։
• Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանը կողմ է քնեարկել Հալեպի բնակիչների տարհանման գործընթացի միջազգային մոնիթորինգ անցկացնելու և բնակչությանը հումանտիտար օգնություն տրամադրելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2328 բանաձևին:
• Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադմիր Կոժինը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում Ռուսաստանը արդեն վաճառել է շուրջ 14 մլրդ ԱՄՆ դոլարի զենք և սպառազինություն: Սակայն որոշ պայմանագրեր դեռ իրականացվում են, և այս գումարը որոշ չափով կավելանա:
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։
Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։