«Իսլամական պետությունը» հրապարակել է 2 թուրք զինծառայողի ողջակիզման տեսանյութ

Դեկտեմբերի 22-ի երեկոյան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է տեսանյութ, որտեղ ԻՊ գրոհայինները ողջակիզում են Թուրքիայի ԶՈւ և ժանդարմերիայի հետախուզական ծառայության երկու զինծառայողների։ Էթիկայի կանոններց ելնելով՝ տեսանյութը չենք հրապարակում։

Տեսանյութում նկարահանված ԻՊ զինյալներից մեկը

Տեսանյութում նկարահանված ԻՊ զինյալներից մեկը

Մինչև զինծառայողներին մահապատժի ենթարկելը՝ ԻՊ գրոհայինը թուրքերենով կոչ է անում թուրք զինծառայողներին լքել «Իսլամական պետության տարածքը» (իրականում այդ տարածքները պատկանում են Սիրիային)։ Նա նշում է, որ «Թուրքիան դավաճանել  է մուսուլմաններին, ԱՄՆ-ի առաջ բացել է Ինջիրլիք ավիաբազան, զորքերով ներխուժել է «Իսլամական պետության տարածք»»։

Այնուհետև զոհերն են «կոչ անում Էրդողանին և թուրքական զինուժին լքել» այդ տարածքները։ Երկուսն էլ ներկայանում են, նշում իրենց անունները և ծառայության վայրը։

  • Ֆեթիհ Շահին, ծնունդով Քոնիայից, 26 տ․, ժանդարմերիայի հետախուզական ծառայություն, ծառայության վայրը՝ Թեքիրդաղ
  • Սևդար Թաշի, 21 տ․, ծառայում է Քիլիսում, հետևակային ստորաբաժանման շարքային

Վերջում ԻՊ գրոհայինը սպառնում է, որ նման կերպ կվարվեն յուրաքանչյուր թուրք զինծառայողի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի՝ «Եփրատի վահան գործողությունների ժամանակ անհետացել էր Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող: ԻՊ-ն հայտնում էր նրանց գերի վերցնելու մասին։

Թուրքական զինուժը և ԻՊ-ն ներկայում մարտեր են վարում Սիրիայի Ալ-Բաբ բնակավայրի մոտ։ Թուրքիան փորձում է այդ քաղաքը գրավել սեպտեմբերից։ Սակայն, հատկապես վերջին օրերին, թուրքական զինուժը մեծ թվով կորուստներ է կրում, այդ թվում՝ զինծառայողների և տեխնիկայի։

Միայն դեկտեմբերի 21-ի բախումների հետևանքով թուրքական կողմը հայտնել է 16 սպանված զինծառայողի մասին։

2 responses to “«Իսլամական պետությունը» հրապարակել է 2 թուրք զինծառայողի ողջակիզման տեսանյութ

  1. Pingback: «Իսլամական պետությունը» թուրքական զինուժից տանկեր է գրավել․ տեսանյութ | Ռազմ.info

  2. Pingback: «Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա․ Թուրքիայի ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *