Թուրքիայի զինուժը վերահսկողություն է սահմանել Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա

Թուրքիայի զինուժը և նրան աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերջնական վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Ալ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Ալ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Բացի այդ, Սիրիայում՝ Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում, Թուրքիայի զինուժին պատկանող մեքենայի անցնելու պահին պայթյուն է եղել, ինչի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող:

Վիրավորվել է նաև Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 1 զինյալ: Վիրավորվածները տեղափոխվել են Թուրքիայի հարավային՝ Սիրիայի սահմանակից, Քիլիս նահանգի հիվանդանոցներից մեկը:

Նշենք, որ Ալ-Բաբը Սիրիայի հյուսիում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկության տակ գտնվող վերջին խոշար բնակավայրն է: Ալ-Բաբը կարևոր ռազմավարական դիրք ունի Սիրիայի հյուսիսում՝ մասնավորապես այն փակում է քրդական երկու ինքնավար շրջանների՝ Աֆրինի և Քոբանիի միջև ճանապարհը, հետևաբար Թուրքիայի զինուժը ամեն կերպ փորձում է վերահսկողություն սահմանել Ալ-Բաբի վրա:

ԻՊ-ից Ալ-Բաբի գրավման գործողությունը Թուրքիայի զինուժը սկսել է սեպտեմբերի 16-ից, մինչև այժ ռազմական գործողությունները շարունակվում են այդ շրջանում:

Միևնույն ժամանակ վերջին շրջանում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում: Միայն դեկտեմբերի 19-ին Ալ-Բաբի շրջանում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7 զինծառայող վիրավորվել է: Դեկտեմբերի 17-ին Սիրիայում վիրավորվել է ևս 3 զինծառայող:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

3 responses to “Թուրքիայի զինուժը վերահսկողություն է սահմանել Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա

  1. Pingback: Թուրքիա-ԻՊ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4, վիրավորվել՝ 15 զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *