Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 դեկտեմբերի, 2016

ՀՀ պաշտպանության նախարարի այցերը Հունաստան և Վրաստան •  Ընդունվել է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը • Մշակվում է Հայաստանի կիբեռանվտանգության ռազմավարություն • ՀՀ ԶՈւ նորակոչիկները համազգեստ կստանան անմիջապես կենտրոնական հավաքակայանում • Ստեղծվել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով • Իտալիան առաջարկել է Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի • Էստոնիայում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի նախագահին • ԵԱՀԿ դիտարկում Ադրբեջանի Ղազախ շրջանի ուղղությամբ • Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ երկրների ռազմական փոխադրումների կարգը սահմանող համաձայնագիրը • Ավարտվել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողների պլանային փոխարինումները

 Վիգեն Սարգսյանը և Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան ստորագրում են 2017 թ. երկկողմ համագործակցության ծրագիրը • Վիգեն Սարգսյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ • ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է Հունաստանում սովորող հայ կուրսանտներին

Վիգեն Սարգսյանը և Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան ստորագրում են 2017 թ. երկկողմ համագործակցության ծրագիրը • Վիգեն Սարգսյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ • ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է Հունաստանում սովորող հայ կուրսանտներին

• Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան, նույն օրը հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսին: Իսկ դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ, նունը օրը  հանդիպել է նաև Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին:

• Հունաստանից Վիգեն Սարգսյանը մեկնել է Վրաստան, որտեղ դեկտեմբերի 21-ին հանդիպել է այդ երկրի ՊՆ ղեկավար Լևան Իզորիային: Կողմերն անցկացրել են առանձնազրույց, ինչից հետո էլ ստորագրվել է երկու երկրների ՊՆ-ների միջև 2017թ. երկկողմ համագործակցության ծրագիրը: Նախարարությունները համագործակցելու են հիմնականում մարտավարական պլանավորման, ռազմական կրթության, բժշկության, ռազմական ոստիկանության հարցով փորձի փոխանակման ոլորտներում:

Դեկտեմբերի 22-ին Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ։

• Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել ընդդեմ Վրաստանի: Այս մասին Վիգեն Սարգսյանը հայտարարել է վրացական «Գռուզիա օնլայն» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը և Վրաստան վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը և Վրաստան վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին

• ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունել է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագիծը, որի հավելվածում շարադրված է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը։

• ՀՀ կառավարության՝ կիբեռանվտանգության ոլորտին առնչվող ծրագրով նախատեսվում է առաջիկայում մշակել և հաստատել ոլորտի ռազմավարությունը, ստեղծել կիբեռանվտանգության կենտրոն: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

• ՀՀ ԶՈւ զորակոչի անցկացման կարգում նախատեսված փոփոխություններով՝ առաջիկա ձմեռային զորակոչի ժամանակ, ի տարբերություն նախորդ տարիների, զորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հանրապետական կենտրոնական հավաքակայանում։

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի շրջանակներում ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

• Իտալական բանակի գեներալներից մեկն առաջարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելության մասնակցող հայ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի։ Ներկայում Լիբանանում ծառայություն է իրականացնում  ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող:

Նոյեմբերի 30-ին Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը

Նոյեմբերի 30-ին Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը

• Դեկտեմբերի 20-ին Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի պաշտպանական համագործակցության հեռանկարները:

• Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ դիտորդների համար անցկացվել է ճեպազրույցը, որին հաջորդել է ԵԱՀԿ դիտարկումը։

• Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի դաշնային խորհուրդը (ՌԴ խորհրդարանի վերին պալատը) վավերացրել է հայ-ռուսական միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը:

• ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ավարտվել են զորակոչվող զինծառայողների պլանային փոխարինումները։ Ռոտացիան տևել է 2,5 ամիս։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *