Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրամանատարն այցելել է Սիրիային սահմանակից շրջաններ

Դեկտեմբերի 16-20-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը զինված ուժերի հրամանատարության հետ այցելել է Սիրիայի սահմանակից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ, եղել Քիլիսի, Հաթայի, Գազիանթեփի սահմանային անցակետերում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանակից շրջաններ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանակից շրջաններ

Քիլիս և Գազիանթեփ այցերից ու Սիրիայում Թուրքիայի ԶՈւ «Եփրատի վահան» գործողությանը մասնակցող ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելուց հետո Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է նաև Հաթայ նահանգ (Ալեքսանդրեթ):

Հաթայում գեներալ Աքարը եղել է Նարլըջայում տեղակայված 2-րդ սահմանապահ գումարտակում, ինչպես նաև Ջիլվեգյոզու սահմանային անցակետի մոտ տեղակայված կառավարության արտակարգ դրության և տարերային աղետների վարչությանը պատկանող դաշտային հիվանդանոցում:

Նշենք, որ ի տարբերություն Քիլիսի և Գազիանթեփի, որոնք սահմանակցում են սիրիական այն շրջաններին, որտեղ թուրքական զինուժը մարտական գործողություններ է իրականացնում, Հաթայի նահանգը տվյալ տարածքներին չի սահմանակցում:

Հաթայը սիրիական Իդլիբին, Լաթաքիային նահանգին սահմանակից շրջան է, իսկ Իդլիբում ներկայում կենտրոնացված են սիրիական տարբեր զինյալ խմբավորումներ, այդ թվում՝ «Ալ-Նուսրայի ճակատը», Թուրքիայի ակնհայտ աջակցությունը վայելող «Սիրիայի թուրքմենները» և այլն:

Գեներալ Աքարին ուղեկցել են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, Ադանայում տեղակայված 6-րդ մեխանիզացված հետևակային դիվիզիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը, 39-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Թևվֆիք Էրքան Օլգայը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիային սահմանակից Հաթայի նահանգում տեղակայված դաշտային հոսպիտալ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիային սահմանակից Հաթայի նահանգում տեղակայված դաշտային հոսպիտալ

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *