Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016

Հայտնի են 2015-ին Ադրբեջանի թաքցրած մարտական կորուստներից մեկի տվյալները • Ռուսաստանի ռազմարդյունաբերության համակարգողն այցելել է Ադրբեջան • Ադրբեջանի նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին • Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը • Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի • Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ կիբերզորավարժություն է անցկացվել • Ռազմինֆոն ներկայացնում է 2017 թվականի Իրանի ռազմական բյուջեն •
Իրանը մարդատար ինքնաթիռներ կգնի ամերիկյան Boeing ընկերությունից • Զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրել է հակադրոնային համակարգ • Իրանն ու Իրաքը համատեղ զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում • Իրանական «Բասիջը» զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիս-արևելքում • Իրանը մահապարտ ԱԹՍ է կիրառել զորավարժության ժամանակ • Զորավարժության ժամանակ Իրանը տեղական արտադրության զենիթային ինքնագնաց կայան է կիրառել • Էրդողանը պատրաստվում է դառնալ Թուրքիայի միանձնյա ղեկավար՝ հսկողության տակ վերցնելով նաև ԶՈւ-ն • Թուրքիայում 13 զինծառայող է սպանվել պայթյունի հետևանքով • Թուրքիայում վթարվել է F-16 կործանիչ • Ռազմինֆոն ներկայացնում է ռուս-թուրքական գազային դիվանագիտությունը՝ «Թուրքական հոսքի» գործարկման հնարավորությունները • Թուրքիայի զինված ուժերից մինչև այժմ հեռացվել է շուրջ 22000 մարդ • Թուրքիան և Ռուսաստանը վերսկսում են ռազմատեխնիկական համագործակցությունը • Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի դիրքերը • Չավուշօղլու. Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին Իրաքի Թալ-Աֆար քաղաքում • Թուրքիայի զինուժը 25 տանկ է ուղարկել անմիջապես Սիրիայի հետ սահման • Հալեպն ազատագրվել է զինյալ խմբավորումներից, զենքը վայր է դրել շուրջ 360 զինյալ • Հալեպի ազատագրումից հետո արդեն տարհանվել է շուրջ 6000 մարդ • Հալեպի ազատագրման և հետագա զարգացումների մասին Ռազմինֆոն զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ •  ԻՊ զինյալները վերանվաճել են Սիրիայի Պալմիրա քաղաքը • Սիրիայի բանակը վերահսկում է «Տ-4» ավիաբազան Պալմիրայի մոտ  • Ռուսաստանը Ղրիմում Սու-30ՍՄ կործանիչների լիարժեք էսկադրիլիա է կազմավորել • ՌԴ Սևծովյան նավատորմը համալրվել է ևս 3 Սու-30ՍՄ կործանիչով • ՌԴ ԶՈւ զենիթահրթիռային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում Աբխազիայում • Ռուսաստանն ու Հնդկաստանը նախապատրաստվում են «Ինդրա նևի-2016» զորավարժությանը • ԱՄՆ-ն չեղարկել է Սաուդյան Արաբիային որոշ զինատեսակների մատակարարումը • ԱՄՆ-ն Իսրայելին է հանձնել առաջին 2 միավոր F-35 կործանիչները • ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրաքում և Իրաքյան Քրդստանում քննարկել է Մոսուլի գործողությունը • ԵՄ-ում քննարկում են պաշտպանական համագործակցության միջոցառումներ

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր) • Իրանի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժությունից դրվագ • Պայթյուն Թուրքիայի Կայսերի նահանգում: 17.12.2016 • Իսրայելին մատակարարված առաջին F-35 կործանիչներից մեկը

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր) •
Իրանի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժությունից դրվագ • Պայթյուն Թուրքիայի Կայսերի նահանգում: 17.12.2016 • Իսրայելին մատակարարված առաջին F-35 կործանիչներից մեկը

Ադրբեջան / Վրաստան

• 2016-ի դեկտեմբերին սոցցանցերում հայտնվել է 2015-ի հունվարի 18-ին սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի գերեզմանաքարի լուսանկար: Ավելի վաղ Ռազմինֆոն ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳՆ զեկույցների և մահացած զինծառայողների մասին հայտնի տվյալների համեմատությամբ գտել էր Ադրբեջանի ՊՆ թաքցրած 10 կորուստ, որոնցից մեկը ամսաթվով համապատասխանում է հենց այս զինծառայողին:

• Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական կոմիտեի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և փոխվարչապետ Յագուբ Էյուբովին, ով կարգավորում է ռազմարդյունաբերական ոլորտը:

• Դեկտեմբերի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Նույ ն օրը երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են 2017թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը:

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2017թ. համագործակցության պլան

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2017թ. համագործակցության պլան

• Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում սպանվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի, Պանկիսի կիրճի բնակիչ, 20-ամյա Ռամզան Բաղակաշվիլին:

• Դեկտեմբերի 12-ին Թբիլիսիում ՆԱՏՕ-ի հետ համատեղ կիբերանվտանգության ուսումնական կենտրոնի աջակցությամբ կայացել է Էստոնիայի ՊՆ և Վրաստանի ՊՆ կիբերանվտանգության բյուրոյի կազմակերպած Cyber Range կիբերզորավարժությունը։

Իրան

• Դեկտեմբերի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեջլիսին է ներկայացրել հաջորդ տարվա (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից) պետական բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 10 մլրդ դոլար:

• Դեկտեմբերի 11-ին Թեհրանում ամերիկյան Boeing և իրանական Iran Air ավիաընկերություները ստորագրել են համաձայնագիր Իրանին 50 միավոր Boeing 737 և 30 միավոր Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին:

• Դեկտեմբերի 11-ին Իրանի հարավ-արևելքում մեկնարկել է բանակի ցամաքային և ռազմաօդային ուժերի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» եռօրյա զորավարժությունը, որի ժամանակ ի թիվս այլ տեխնիկայի՝ ներկայացվել է նաև անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան, որը կարող է ճնշել ԱԹՍ-ների  GPS հաճախությունները: Նույն զորավարժության վերջին օրը բանակի ցամաքային ուժերը վարժանքներ են անցկացրել մահապարտ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ: Զորավարժության ժամանակ կիրառել են տեղական արտադրության «Բահման» զենիթային ինքնագնաց կայանը:

Մահապարտ ԱԹՍ-ն խոցել է թիրախը

Մահապարտ ԱԹՍ-ն խոցել է թիրախը

• Դեկտեմբերի 15-ին Պարսից ծոցի հյուսիսում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանի ու Իրաքի առափնյա պաշտպանության ուժերը անցկացրել են «Մոհամմադ ռասուլ Ալլահ» անվանումով համատեղ զորավարժություն:

• Դեկտեմբերի 15-ին  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորումը «Բեյթ օլ մողադասի»  3 գումարտակի 650 զինծառայողի ներգրավվածությամբ  զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիսարևելյան Խորասան նահանգի Թորբաթ է Հեյդարիե քաղաքում:

Թուրքիա

• Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը սկսել է քննարկել իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխություների առաջարկի փաթեթը, որով նախատեսվում է Թուրքիայում սահմանել կառավարման նախագահական համակարգ և բանակն ամբողջությամբ դնել նախագահի ենթակայության տակ:

• Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում տեղակայված ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի զինծառայողներին տեղափոխող ավտոբուսի մոտակայքում պայթուցիկներով բեռնված մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 13 զինծառայող, ևս 48-ը վիրավորվել է:

Պայթյուն Թուրքիայի Կայսերի նահանգում: 17.12.2016

Պայթյուն Թուրքիայի Կայսերի նահանգում: 17.12.2016

• Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի հարավարևելյան Դիրաբեքիր նահանգի Սուր գավառում վթարվել է Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16, օդաչուն փրկվել է:

• Ռազմինֆոն վերլուծում է ռուս-թուրքական գազային դիվանագիտությունը․ «Թուրքական հոսքի» գործարկման հնարավորությունները։

• Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ երկրի զինված ուժերի հեռացվել է շուրջ 22 հազար զինծառայող:

• Ռուսաստան և Թուրքիան մտադրված են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը. այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադմիր Կոժինը՝ ամփոփելով ռազմատեխնիկական համագործակցության միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքները:

• Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսային Զապ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Թուրքական կողմի տվյալներով՝ «վերացվել է 12 թիրախ»:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի տանկերն ու զրահափոխադրիչները հասել են Սիլոփի գավառ՝ Իրաքի հետ սահման:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի տանկերն ու զրահափոխադրիչները հասել են Սիլոփի գավառ՝ Իրաքի հետ սահման:

• Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) սպառնալիք ստեղծի Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքում Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին:

• Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 106-րդ հրետանային գնդի հրամանատարությունից 25 տանկ, զինվորական մեքենաներ և անձնակազմ է ուղարկել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Սիրիա

• Դեկտեմբերի 13-ին Սիրիայի իշխանությունները հայտնել են Հալեպն ամբողջությամբ զինյալ խմբավորումների վերահսկողությունից ազատագրելու մասին։ Զենքը վայր է դրել շուրջ 360 զինյալ։ Քաղաքի ազատագրումից հետո արդեն տարհանվել է շուրջ 6000 մարդ: Իսկ զինյալների տարհանման և կառավարական ուժերի հետագա գործողությունների մասին Ռազմինֆոն զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր)

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր)

• Դեկտեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի կառավարական բանակի հետ մի քանի օրյա մարտերում կարողացել են վերանվաճել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքը: Սիրիական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ԻՊ զինյալները չեն կարողացել գրավել Պալմիրա քաղաքին մոտ տեղակայված «Տ-4» (Տիյաս) ավիաբազան: Այն վերահսկում են Սիրիայի կառավարական ուժերը: Իսկ դեկտեմբերի 14-ին Սիրիայի կառավարական բանակը կարողացել է վերահոսկողություն սահմանել «Տ-4» (Տիյաս) ավիաբազայի ծայրամասային ՀՕՊ ստորաբաժանման նկատմամբ:

Այլ

• Ռուսաստանը Սևծովյան նավատորմի ավիացիան համալրել է 12 միավոր Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներով: Ինքնաթիռները տեղակայված են Ղրիմում: Դեկտեմբերի 12-ին նավատորմը համալրվել է ևս 3 միավոր Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներով: Դրանց թիվը ներկայում Սև ծովի ռուսաստանյան նավատորմում հասել է առնվազն 12-ի:

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչներ

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչներ

• Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումները կրակի կառավարման վարժանքների ընթացքում հետ են մղել պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակումը։

• Դեկտեմբերի 14-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Տրուբից» հականավային կորվետը և ծովային տանկեր «Բորիս Բուտովան» տեղակայվել են Հնդկաստանի ՌԾՈւ Վաշակհապատնամ բազայում՝ «Ինդրա նևի-2016» համատեղ զորավարժությունը մասնակցելու համար: Դեկտեմբերի 16-ին կողմերը համաձայնեցրել են զորավարժության ակտիվ փուլի անցկացումը:

• ԱՄՆ-ն չեղարկել է Սաուդյան Արաբիային գերճշգրիտ զինատեսակների մատակարարումը ի նշան Եմենում քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի թվի բողոքի:

• ԱՄՆ-ն երկու միավոր F-35 կործանիչներ է մատակարարել է Իսրայելին: Կործանիչները վայրէջք են կատարել «Նեվաթիմի» ավիաբազայում դեկտեմբերի 12-ին, դրանք ստացել են «Ադիր» անվանումը:

Իսրայելին մատակարարված առաջին F-35 կործանիչներից մեկը

Իսրայելին մատակարարված առաջին F-35 կործանիչներից մեկը

• Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել է Իրաք և հանդիպել է այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիին: Կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքը:

• Հոկտեմբերի 15-ին Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է պաշտպանության և անվտանգության գծով Եվրոպական Միության նոր հայացքների մասին:

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

One response to “Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *