Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը վարժանքներ են անցկացրել բելառուսական մոդիֆիկացիայի Ս-125-2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համակարգով:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ. Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում
Զորավարժության ընթացքին հետևել է Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային և ՀՕՊ ստորաբաժանումների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:
Հիշեցնենք, որ դեռևս 2016 թ. մարտին Թահիրովը հայտարարել էր, որ իրենք արդեն ունեն Ս-125 ԶՀՀ-ների արդիականացված տարբերակները: Սակայն դրանք մինչ օրս չէին ցուցադրվել:
«Պեչորա 2ՏՄ». պատմություն, մարտավարատեխնիկական բնութագրեր.
Ս-125 ԶՀՀ-ները 2ՏՄ մակարդակի արդիականացնելու աշխատանքները Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը սկսել է 2006 թ.: 2008 թ. ընկերությունը Ս-125-ները այս մակարդակի արդիականացնելու առաջին պայմանագիրն էր կնքել հենց Ադրբեջանի հետ՝ 27 միավորի համար:
- Խոցման բարձրությունը – 0,2 ” 25 կմ
- Խոցման առավելագույն արագությունը – 900 մ/վրկ
- Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռ. – 100 կմ
Ավելացնենք, որ համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) 2015 թ. հրապարակած զեկույցի՝ Հայաստանը ևս նախատեսում էր արդիականացնել իր սպառազինությունում առկա Ս-125 ԶՀՀ-ները, սակայն՝ մինչև «Պեչորա-2Մ» մակարդակի:
Ավելացնենք, որ եթե հայկական զինուժի Ս-125-ները արդիականացվեն հենց մինչև նշված մակարդակ, ապա դրանք, ի տարբերություն ադրբեջանական արդիականացումների, կլինեն ինքնագնաց և դրանով իսկ՝ ավելի շարժունակ:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info