«Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա․ Թուրքիայի ՊՆ

Դեկտեմբերի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «այդ պահի դրությամբ «Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա»։ Սակայն Ըշըքը չի խոսել ողջակիզված 2 զինծառայողի մասին՝ նշելով, որ գերի վերցված զինծառայողների մասին հստակ տվյալներ չկան։

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվակայքը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարությունը կատարել է այն բանից հետո, երբ ԻՊ-ն տեսանյութ տարածեց, որտեղ երևում էր ինչպես են իսլամական զինյալները ողջակիզում Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայողի։

Այս միջադեպի հետ կապված թուրքական կողմը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։ Սակայն Թուրքիայի ՊՆ հայտարարությունում հակասություն կա, քանի որ նա ի պաշտոնե պետք է իմանար ԻՊ ձեռքում գտնվող զինծառայողների ինքնությունը։ Միայն դրանք համադրելով տարածված տեսանյութի հետ՝ կարելի էր պարզել այդ տեսանյութի իսկությունը։

Այս ամենից կարող ենք ենթադրել, որ ամենայն հավանականությամբ, տեսանյությում իրոք թուրքական զինուժի զինծառայողներ էին։ Համադրելով այս տվյալները Թուրքիայի ՊՆ հայտարարության հետ՝ կարելի է նշել երկու հնարավոր տարբերակ․

  1. ԻՊ ձեռքում եղել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, որոնցիցի 2-ին ողջակիզել են
  2. Իսլամականները գերեվարել են Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող, որոնցից 2-ին ողջակիզել են, իսկ ևս 3-ը դեռ նրանց ձեռքում են։

Նույն ելույթում Թուրքիայի ՊՆ-ն առանձնացրել է նաև 3 հիմնական նպատակ, որոնք հետապնդում է Թուրքիան՝ Սիրիայի հյուսիսում։ Այս մասին առավել մանրամասն՝ հետևյալ հոդվածում․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *